Իրանը կարող է բախվել գազի, էլեկտրաէներգիայի և բենզինի լուրջ դեֆիցիտի. իրանցի պաշտոնյա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը կարող է բախվել գազի, էլեկտրաէներգիայի և բենզինի լուրջ դեֆիցիտի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքների ավերման պատճառով։ Այս մասին հայտարարել է էներգետիկ ոլորտի օպտիմալացման և ռազմավարական կառավարման հարցերով փոխնախագահ Էսմայիլ Սաքքաբ Էսֆաղանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս տարի պատերազմի ընթացքում երկրին, հատկապես՝ գազային համակարգին հասցված վնասը ավելի է բարդացրել իրավիճակը։ Երկրում էլեկտրաէներգիայի զգալի մասն արտադրվում է գազի հաշվին, ուստի բնական է, որ այս տարի մենք կբախվենք էլ ավելի մեծ դիսբալանսի»,- ասել է նա։
Փոխնախագահը երկրի բնակիչներին կոչ է արել ստեղծված իրավիճակի կապակցությամբ ավելի մեծ ուշադրություն դարձնել էներգառեսուրսների խնայողությանը, որպեսզի կառավարությունը ստիպված չլինի կիրառել ոչ հանրաճանաչ միջոցներ, հատկապես՝ էլեկտրաէներգիայի պարբերական անջատումներ։
«Եթե մարդիկ արդեն հիմա սկսեն մի փոքր խնայել գազը, էլեկտրաէներգիան, բենզինը և այլ էներգակիրները, դա մեծ օգնություն կլինի ներկայիս պայմանները հաղթահարելու համար։ Հակառակ դեպքում կառավարությունը ստիպված կլինի դիմել ավելի խիստ միջոցների», - ընդգծել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



