Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական ուժերն ու քաղաքացիները հաղթահարեցին պաշտոնական քարոզարշավի առաջին տասնօրյակը։ Քաղաքական ծրագրերի ներկայացում, հանդիպումներ, քննարկումներ և ջղաձիգ պոռթկումներ իշխանական թևից։ «Վերջին օրերին՝ պաշտոնական քարոզչական մեկնարկից որոշ ժամանակ անց, իշխանությունն անցավ իր համար ավանդական «նախկին-ներկա» տրամաբանությունը սրելուն։ Սա խոսում է թերևս այն մասին, որ մինչ այդ, այսպես ասենք, ձեռք բերված խաղաղության վրա կատարվող քարոզչական խաղադրույքը չէր արդարացնում իրեն։ Կարծում եմ՝ այն պարզ պատճառով, որ հասարակության համար, մեղմ ասած, այն համոզիչ չէր, և երկրորդը՝ ընդդիմությունը բավականին արդյունավետ աշխատել է այդ ուղղությամբ՝ ցույց տալով, որ ներկայացվող, իբրև թե, խաղաղությունն իրականում ամենևին խաղաղություն չէ, խաղաղության և պատերազմի դիլեման ևս կեղծ է, որովհետև ընդդիմությունը չի ներկայացնում մոտեցումներ, որոնք կարող են համարվել արկածախնդիր։ Այս տեսանկյունից առանցքային ցուցիչ է այն, որ Նիկոլ Փաշինյանն անցում կատարեց «նախկին-ներկա»-ն ինտենսիվ խաղարկելու վարքագծի, ինչը վկայում է, որ առնվազն այդ փոքր դրվագում իշխանությունը տանուլ է տվել ընդդիմությանը։ Իհարկե, ամենևին չի նշանակում, որ սա երաշխավորում է ընդդիմության մեծ հաղթանակ ընտրության արդյունքում, բայց այդ փոքր դրվագը վկայում է, որ ընդդիմությունն առայժմ աշխատել է ավելի արդյունավետ հասարակության հետ խոսակցության իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Իսկ ինչպիսի՞ն են տպավորությունները ընդդիմության քարոզարշավից։ «Մեծ հաշվով, «նոու հաուներ» չկան քարոզարշավի ընթացքում, բայց, թերևս, դրա կարիքն էլ չկա, որովհետև բուն իմաստով կարիք կա պարզապես հասարակության հետ էական խնդիրների մասին առարկայական խոսակցություն ծավալելու։ Այս անգամ նկատելի է, որ ընդդիմադիր ուժերը որոշակիորեն փորձում են հենց այդ խոսակցությունը ծավալել, այսինքն՝ չեն սահմանափակում հասարակության հետ երկխոսությունը, խոսակցությունը, աշխատանքը պարզապես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վատը լինելով, փորձում են ներկայացնել խնդիրներն ավելի առարկայական, բացատրել իրավիճակը և նաև առարկայական խոսել լուծումների մասին, այսինքն՝ չդնել հարցը լավի և վատի տիրույթում, այլ խոսել այն քաղաքականության հետևանքների մասին, որը վարվում է այսօր, և այդ քաղաքականությունից դուրս գալու և իրավիճակը փոխելու լուծումներին անդրադառնալ։ Սա նկատելիորեն արդյունավետություն է ապահովում ընտրության գործընթացում ընդդիմության համար և նաև տեսնում ենք բավականին սուր ռեակցիաներ է բերում իշխանության դաշտում»,նկատում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանն իր ընտրողներին ներկայացնում է իր կատարած աշխատանքը՝ առողջության ապահովագրության համակարգ, դպրոցների և մանկապարտեզների կառուցում, թոշակների բարձրացում, ընթացքում էլ տարբեր առաջարկներ է անում, օրինակ՝ եթե զրկվել եք վարորդական իրավունքից, կարող եք մեկ տարի անց այն վերականգնել՝ առանց քննության, ուղղակի պետական տուրք վճարելով։ Նմանատիպ խոստումները կամ էլ արված աշխատանքի արձանագրումը կարո՞ղ են օգնել գործող իշխանություններին հանրության վստահության քվեն ստանալու հարցում։ «Մարդկանց որոշակի մասի վրա դա կարող է ազդել, որովհետև մարդկանց որոշակի մաս նաև առ այսօր սպառում է «նախկին- ներկա» ավանդական տրամաբանությունը. պաշտոնավարման ութերորդ տարում դրա օգտագործումը, Նիկոլ Փաշինյանի կողմից դրան դիմելու հանգամանքը այլ բան չէ, քան պարզապես ծաղր էլեկտորատի նկատմամբ, բայց տեսնում ենք, որ, ցավոք, կան մարդիկ, կան շրջանակներ, որոնք շարունակում են սպառել այդ թեման։ Այս տեսանկյունից թոշակները կամ նույն վկայականների պատմությունը, բնականաբար, իրենց ազդեցությունը կունենան, բայց չեմ կարծում, թե այդ ազդեցությունը լինի վճռորոշ։ Իշխանության վարքագիծը, այդ թվում՝ հոգեբանական, հուշում է այն մասին, որ իրականում խնդիրները և մարտահրավերները բավականին լուրջ են։ Սա ամենևին չի ենթադրում, որ երաշխավորված է իշխանության պարտությունը և ընդդիմության հաղթանակը, բայց այն, որ իրավիճակն աննախադեպ է իր անկանխատեսելիության իմաստով, նկատի ունեմ ընտրության արդյունքի տեսանկյունից, անկասկած է։ Վերջին ութ տարվա համար ունենք ամենաանկանխատեսելի ընտրական պրոցեսը, երբ հաղթանակը որևէ կերպ չի ուրվագծվում հատկապես հօգուտ իշխող ուժի։ Սա վկայում է, որ այդ առանձին սոցիալական դրվագները, որոնք արվում են, այն է՝ թոշակների բարձրացում, առողջության ապահովագրության համակարգի ներդրում և այլն, չեն կարող փոխարինել այն ամենին, ինչը զգում է հասարակությունը լայն իմաստով իր մաշկի վրա, իսկ զգում է և՛ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա վտանգավոր միտումներից և ակնհայտ պատկերից, որ Ադրբեջանն է դարձել Հայաստանի քաղաքական վարքագծի թելադրողը, և՛ զգում է կյանքում սոցիալական պարամետրերով։ Ի վերջո, թոշակառուն հիմար չէ և տեսնում է, որ իր թոշակն ավելացավ 10000 դրամով, միևնույն ժամանակ սոցիալական բեռը ևս ավելանում է, գները բարձրանում են։ Հետո մարդիկ տեսնում են, որ աղքատությունն այս ութ տարվա ընթացքում նվազել է ընդամենը մեկ-երկու տոկոսով, այն դեպքում, երբ Հայաստան շատ մեծ ծավալի փող է հոսել, և շատ մարդիկ, առավել ևս նոր իշխանության ներկայացուցիչները, մեղմ ասած, էապես բարելավել են իրենց սոցիալական կարգավիճակը և պայմանները։ Մարդիկ փոքր Հայաստանում այս ամենը շատ լավ տեսնում են և հասկանում»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությանը։ Քաղաքական մեկնաբանը կարևոր դիտարկում է անում սրա վերաբերյալ։ «Մասնակցությունը նվազագույն անհրաժեշտն է, որ պետք է անի ցանկացած քաղաքացի՝ հաշվի առնելով, որ Հայաստանի համար, իսկապես, շատ բախտորոշ շրջափուլ է։ Բայց կարծում եմ, որ ինքնին միայն մասնակցությունը բավարար չէ, որովհետև շատ կարևոր է, թե այդ մասնակցությունն ինչպես է բաշխվելու ձայների իմաստով։ Վերջին հաշվով տեսնում ենք, որ կա նվազագույնը տասնյակից ավելի ուժերի շրջանակ, որոնք ակնհայտորեն չունեն խորհրդարան անցնելու տեսանելի հնարավորություն։ Դա ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով։ Եթե ընդդիմադիր դաշտում դիտարկենք, ապա անցնելու հնարավորություն ունի առավելագույնը չորս-հինգ կուսակցություն, և դրանցից երաշխավորված կամ մեծ հավանականությամբ անցողիկ ուժերը հազիվ երեքն են։ Իսկ մյուս դաշտում իշխանությունն է, որը, բնականաբար, հաղթահարելու է իր անցողիկ շեմը, այստեղ որևէ կասկած չկա։ Ունենք տասնյակից ավելի ուժեր, որոնք ակնհայտորեն կատարելու են ձայն փոշիացնողի դեր՝ կամա թե ակամա, անկախ նրանից, թե ինչ են ուզում անկեղծությամբ, որովհետև ընտրական պրոցեսը ռացիոնալ պրոցես է, ցանկությունների կամ բաժակաճառերի պրոցես չէ, դա համակարգերի պայքար է։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ քաղաքացիները, մասնակցելուց բացի, եթե ուզում են իրավիճակի փոփոխություն, իրենց ձայնը տան այն ուժերին, որոնց մասնակցությունը այդ փոփոխությունն իրականացնելու իրատեսական հնարավորություն է պարունակում։ Եթե մասնակցում ես և ձայն տալիս վերացական, թեկուզ ամենագեղեցիկ, ամենաարդիական հռետորաբանությամբ աչքի ընկնող որևէ ուժի, որը, սակայն, չունի այդ հնարավորությունն ազդել իրավիճակի փոփոխության վրա, սա նշանակում է առնվազն այս ընտրական ցիկլում նպաստել ձայնի փոշիացմանը, և, հետևաբար, մասնակցությունն ինքնին դառնում է ապարդյուն։ Այս տեսանկյունից նաև շատ կարևոր է արձանագրել հետևյալը. այս տրամաբանությամբ մասնակցությունը կարող է վերածվել ապարդյուն մասնակցության, եթե ձայները գնում են անիրատեսական ուղղությամբ, բայց մյուս կողմից էլ՝ չմասնակցելը դարձյալ նշանակում է նպաստել փոփոխություն չլինելուն, այսինքն՝ իշխանության պահպանմանը։ Եթե մարդը համարում է, որ չի մասնակցում ընտրությանը, քանի որ դեմ է և՛ իշխանությանը, և՛ ընդդիմության հիմնական հավակնորդներին, ապա այս պարագայում նշանակում է, որ նա, կամա թե ակամա, կողմ է ոչինչ չփոխելուն։ Եթե չես գնում ընտրության, նշանակում է՝ պասիվ քվեարկում ես հօգուտ իշխանության պահպանման, իսկ սա նշանակում է ստանձնել անմիջական պատասխանատվություն ոչ միայն այն ամենի համար, ինչ կատարվելու է ընտրությունից հետո, այն քաղաքականության համար, որ կատարվելու է ընտրությունից հետո, այլ նաև այսօր այդպիսի դիրքորոշմամբ նշանակում է պատասխանատվություն ստանձնել նախկինում կատարվածի համար։ Եվ այս դիրքորոշմամբ պետք է քաղաքացիներն իսկապես կողմնորոշվեն, այսինքն՝ փոխել իրավիճակը, թե ոչ, որովհետև հիմա լավի և վատի ընտրություն չէ, նույնիսկ չարյաց փոքրագույնի ընտրություն չէ, հիմա Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, որն, անշուշտ, չի երաշխավորում որևէ կախարդական փայտիկ, որևէ փրկիչ, որևէ դրախտային իրավիճակ։ Այսօր իրավիճակ փոխելը տալիս է Հայաստանին հնարավորություն շատ հարցերում դառնալ սուբյեկտ և սկսել ավելի համակարգային և խորքային փոփոխություններ։ Հակառակի պարագայում՝ Հայաստանում մինչև հիմա տեղի ունեցածը շարունակվելու է առավել խորացող ճահճային տրամաբանությամբ, թե՛ ներքին, թե՛ արտաքին օրակարգերի մասով»,-եզրափակում է Հակոբ Բադալյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՈրտե՞ղ է Հայաստանում ամենամաքուր օդըՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ 9 տարեկան աղջիկը անդադար ծիծաղի պատճառով հայտնվել է հիվանդանոցում Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը 20-ամյա տղան թոշակառուներից 25 միլիոն դրամի կարգի գումար է գողացելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի հետևանքով տուժածների ինքնությունըԿինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյանքից ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցինԿոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանՀայաստանում վարորդական իրավունք ստանալու համար միայն քննություն հանձնելը այլևս բավարար չի լինի Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով