Երևան, 18.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը իր տելեգրամյան էջում գրում է․

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը

– Պարո՛ն Մարուքյան, համացանցում հայտնվել է դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութ, որում Արցախի բարբառով սպառնում են Նիկոլ Փաշինյանին: Իշխանության ներկայացուցիչներն արդեն արձագանքել են այդ տեսանյութին, Փաշինյանը ուղիղ մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին՝ խոստանալով պատժել նրանց: Ի՞նչ գնահատական կտաք տեղի ունեցողին:

– Ինձ դա հիշեցրեց մի ռեպորտաժ, որտեղ վերջին ութ տարվա ընթացքում չորս-հինգ ահաբեկչական ակտի մասին բացահայտում է եղել, դրանցից ոչ մեկով դատավճիռ չկա, ովքեր բռնված էին, բոլորն ազատված են: Վերջին ահաբեկչական ակտը, կեղծիք, որ սարքել էին, Բագրատ Սրբազանի գործն էր, ու միայն ինքն է հիմա կալանքի տակ: Այսինքն՝ ահաբեկչական ակտի բոլոր գործերով մարդիկ ազատության մեջ են: Այս մյուսը, ես կարծում եմ, քարոզչական հնարք է, չեմ հավատում, որ ինչ-որ ահաբեկչական խումբ կա, որ ուզում է ինչ-որ բան անել, ես դա վիճարկում եմ: 

Այս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանը ընտրարշավի 11-րդ օրն արձանագրել է, որ ինքը չի կարողանում հաղթել ընտրություններում: Այս պարագայում նա պետք է սրի իրավիճակը, բաժանի սևերի ու սպիտակների, արցախցիների-հայաստանցիների, օլիգարխների-աղքատների, պատերազմի-խաղաղության: Այս բաժանումներով, նարատիվներով փորձելու է որոշակի ձայն կոնսոլիդացնել, բայց չի ստացվելու, չի լինելու, նա արդեն պարտված է: Եթե մարդիկ գնան տեղամաս, քվեարկեն, արդար ընտրություններով ինքն ընտրվելու շանս չունի, հետո ինչ կլինի՝ ես չեմ կարող ասել, այս պահին իրավիճակը սա է, նա արդար ընտրություններով վերընտրվելու շանս չունի: 

– Տեսանյութում ռուսերենից թարգմանությունը, ֆրանսերեն լուսագրերը, Արցախի բարբառը պատահականություննե՞ր են: 

– Չեմ կարող ասել, չեմ էլ խորացել, թե դա ինչ էր, որովհետև լուրջ չեմ ընդունել, բայց ատելություն է սերմանվում արցախահայության նկատմամբ, դա անթույլատրելի է: Ընտրությունները հունիսի 8-ին ավարտվելու են, բայց այն, ինչ արվում է, դեռ երկար նստվածք է տալու: 

– Փաշինյանի խոսույթը հատկապես վերջին օրերի քարոզարշավի ընթացքում՝ մարդկանց բռնելու, թալանը վերադարձնելու և այլն, ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ կրկին որոշեց անդրադառնալ նախկիններին պատժելու թեմային:

– Սովորական թատրոն է, նույն բանը ես տեսել եմ 2021 թվականի ընտրությունների ժամանակ, ում սպառնում էր, հետո բոլորով պառլամենտում իրար հետ աշխատում էին, տենդերներ էին անում, իրար հետ գործուղումներ էին գնում, ոչ մի խնդիր չունեն իրար հետ, հասարակ ժողովուրդն է տուժում այս ամեն ինչից: 

Իսկ քաղաքացիների հետ նրա պահվածքը ցույց է տալիս, որ Երևան քաղաքում Փաշինյանի գործերը շատ վատ են, ինչքան ինքը մայրաքաղաքում քարոզարշավ անի, նման խնդիրներ է ունենալու, այստեղ նրա քարոզարշավը տոտալ տապալված է: Երևանում կարող է մի 20 տոկոս ձայն ունի, բայց դա բավարար չէ վերընտրվելու համար, ինքը հասկացել է, որ մեծ խնդիր ունի: Երևանի բնակչությունը եթե գնա ընտրության, նա վերընտրվելու բացարձակ ձև չունի: Հիմա մենք շեշտադրումը փոխում ենք, շեշտադրումը կատարում ենք ընտրություններին մասնակցելու վրա՝ «Արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա», սա է մեր նոր կարգախոսը, այս ճանապարհով օրվա իշխանությունը ջախջախվելու է: Մասնակցությունը եթե շատ եղավ, նա չի ընտրվելու:

– Իսկ ինչպե՞ս եք մարդկանց համոզելու, որ գնան ընտրատեղամաս, պարո՛ն Մարուքյան:

– Մեր քարոզարշավով, շեշտադրումներով ամեն կերպ փորձում ենք համոզել, չենք էլ ասում՝ արի մեզ ընտրի, զուտ ասում ենք՝ արի ընտրության: Ինչքան շատ մարդ գա ընտրատեղամաս, այնքան իշխանության ունեցած քվեների տոկոսը նվազելու է: Ձայների փոշիացման, դրսից աջակցություն ունենալու մասին խոսակցությունները արվում են, որ մարդկանց դեմոտիվացնեն, ամեն ինչ անում են, որ մարդկանց համոզեն, թե Փաշինյանը ընտրված է, չգնան ընտրության: Նման բան չկա, եթե մարդիկ գնան ընտրության, նա ուղղակի չի ընտրվելու:

Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ (տեսանյութ) Ատելության կերպարը չի կարող օրինակ լինել սերնդի համար․ Աննա ԿոստանյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձըԴիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունըԻնչ անում եմ ու պատրաստվում եմ անել, առաջին հերթին հանուն իմ և մեր բոլորի ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ ապագայի է․ Ռոման Մուրդյան Նույնիսկ տեղատարափ անձրևի տակ «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք արեց Էրեբունի վարչական շրջանում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՔարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան ԴումիկյանՀայաստանի Պրեմիեր լիգայում «Փյունիկը» հաղթեց «Գանձասարին» 32-ամյա վարորդը «BMW X5»-ով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Այս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱրամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ է հանդիպել Փրկել են երիտասարդ տղային, ով սպառնում էր նետվել կամրջից Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ին ներկայացրած իր պահանջներից․ Փեզեշքիան Մեքսիկայում անհայտ անձինք հրազենով սպանել են 10 հոգանոց ընտանիքի Թուրքիան ուժգնացնում է նախապատրաստությունը Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԱլիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելների կառուցման մասին Մենք չենք հպատակվի. Իրանի նախագահ ԱԱ-2026․ Ավստրիայի հավաքականի կազմը Փաշինյա՛ն, հերի՛ք է ստորացնես ու խայտառակես հայ ազգին. Հայե՛ր, դուք սրան արժանի չե՛ք․ «Ուժեղ Հայաստան»Իրանը համաձայն է հարստացված ուրանի իր պաշարները Ռուսաստանին հանձնել. Al Hadath 24 ժամ ջուր չի լինելու «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Ֆլիկի հետ Կանեմ անհնարինը՝ Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար․ Լիբանանի նախագահ IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին Միացյալ Թագավորության վարչապետը չունի հրաժարական տալու մտադրություն Արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն Մարուքյան Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանցԱտելության խոսքը, հիստերիկ անհանդուրժողականությունը կասկած չի թողնում, որ սրանք փոքրիկ ստալինիստներ են․ Կարպիս ՓաշոյանՄեր երկրին պետք է նոր առաջնորդ, և նրա անունն է Սամվել ԿարապետյանՓոփոխության շրջագայությունը ՈՒժեղ Նուբարաշենում և ՈՒժեղ Էրեբունիում․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԻ պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ. Իվետա ՏոնոյանԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավարը կլինի Երևանում Արտաքին պարտքը կրկնապատկել է, ասում է զենք եմ առելՔարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավnրանք, անհանդուրժողականություն, բռնnւթյուն քարոզող խոսույթի ցանկացած դրսևորում․ Անահիտ Մանասյան Կարապետյանի 5 տնտեսական ծրագրերը. ՎայքԷլ ցանցի զավթելը Տեղ համայնք Ինչպիսի՞ ղեկավար է պետք Տեղ համայնքԵրևանում 18-ամյա տղան ընկերոջ ծննդյան արարողությունից հետո վիճել է նրա մյուս ընկերների հետ, վիրավոր կաՓաշինյանի սրտիկները ձեզ վերագրո՞ւմ եք Տեղ համայնք Հանսի Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ Ասում է, եթե քաղաքացին աղքատ ա, դա իր խնդիրն է . Ապարան ԱՐԱԳԱԾՈՏՆԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրող Նիկոլ, դու պատասխան ես տալու ամեն ինչի համար. Արմեն ԱշոտյանՓաշինյա՛ն, թող սա քեզ դաս լինի. «Ուժեղ Հայաստան»Քաջարանի հանքավայրից մինչև համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի հաջողության պատմությունըԻրանը կարող է բախվել գազի, էլեկտրաէներգիայի և բենզինի լուրջ դեֆիցիտի. իրանցի պաշտոնյա Կաննում Արտավազդ Փելեշյանին հանդիսատեսն ընդունեց ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով Երևանը պատրաստվում է COP17-ին. տեղադրվել է տարբերանշանը