Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։
Գործող վարչախմբին մերժող և աներկբա թափ առնող հանրային դրսևորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։
 
Խորացող ավտորիտար ռեժիմի կողմից որդեգրված հակասահմանադրական և քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը։
 
Վարչախումբը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ընդդիմադիր ուժերի և այլախոհների նկատմամբ ուժի և վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրության։
 
Այս նպատակին են ծառայում պատժիչ և հակասահմանադրական գործողությունները, որոնք ներառում են՝
• Քրեական հետապնդումներ և հալածանքներ, ինստիտուցիոնալ ռեպրեսիաներ։
• Ընտրովի արդարադատություն, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում։
• Դատական իշխանության ակնհայտ կախվածություն, ինչը թույլ չի տալիս, որպեսզի իշխանության հակասահմանադրական գործողություններն արժանանան իրավական գնահատականի։
• Վարչախմբի ղեկավարի կողմից դատախազությանը և իրավապահ համակարգին տրված բացահայտ ու հրապարակային պատժիչ հրահանգներ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու կամ պատժելու հանձնարարություններ։
/17․05․2026 թ․ հոգեբուժարանում կախվել է ՀՀ քաղաքացի, որին իրավապահ մարմինները մեկ օր առաջ մեկուսացրել էին Ն․ Փ․-ի քարոզչական պաստառը վնասելու մեղադրանքով/։
• Հանրության, առանձին քաղաքացիների և ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ հրապարակային ահաբեկում, հաշվեհարդարի սպառնալիքներ և կոչեր։
• Ոչ նորմատիվ բառապաշար, հասցեական թիրախավորում, ատելության խոսք, ներազգային պառակտվածության ու թշնամանքի մթնոլորտի խորացում, վախի և ահաբեկման մթնոլորտի ձևավորում։
• Մայիսի 18-ին, ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը քաղաքական հիմնական երեք ընդդիմախոսների, ինչպես նաև սովորական քաղաքացիների հասցեին հնչեցնում է աննախադեպ սպառնալիքներ, որոնք ուղեկցվում են վրեժխնդրության կոչերով և ոչ նորմատիվ հայհոյախառն խոսքով։
 
Ցավոք, միջազգային կազմակերպությունների կրկնակի ստանդարտները, կանխակալ մոտեցումներն ու ոչ հասցեական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիության մթնոլորտը, վարկաբեկում միջազգային ինստիտուտները, սասանում ժողովրդավարության նկատմամբ հավատը՝ լրջագույնս կասկածի տակ դնելով հավաքական Արևմուտքի՝ Հայաստանում իրապես ժողովրդավարական սկզբունքներով իշխանության ձևավորման նկատմամբ շահագրգռվածությունը։
 
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին և դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք և գնահատական։
 
Ակնկալում ենք անհետաձգելի հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու իշխանությունների կողմից որդեգրված հակասահմանադրական ընթացքը։

Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում ԵՄ-ն պատրաստվում է նվազեցնել աճի կանխատեսումը՝ Իրանի դեմ պատերազմով պայմանավորված «ստագֆլյացիոն շոկի» պատճառով Յանուկովիչի հայտնի ռեստորան-նավը խորտակվել է Կիևի մարզում Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 19-ից 23-ը Գոռ Հակոբյանի որդին՝ Ֆելիքսը, շարունակում է ուսումը․ Հրուշ Մնոյանի հրապարակումը՝ ուշադրության կենտրոնում․ լուսանկար Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ (տեսանյութ) Ատելության կերպարը չի կարող օրինակ լինել սերնդի համար․ Աննա ԿոստանյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձըԴիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունըԻնչ անում եմ ու պատրաստվում եմ անել, առաջին հերթին հանուն իմ և մեր բոլորի ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ ապագայի է․ Ռոման Մուրդյան Նույնիսկ տեղատարափ անձրևի տակ «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք արեց Էրեբունի վարչական շրջանում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՔարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան ԴումիկյանՀայաստանի Պրեմիեր լիգայում «Փյունիկը» հաղթեց «Գանձասարին» 32-ամյա վարորդը «BMW X5»-ով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Այս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱրամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ է հանդիպել Փրկել են երիտասարդ տղային, ով սպառնում էր նետվել կամրջից Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ին ներկայացրած իր պահանջներից․ Փեզեշքիան Մեքսիկայում անհայտ անձինք հրազենով սպանել են 10 հոգանոց ընտանիքի Թուրքիան ուժգնացնում է նախապատրաստությունը Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԱլիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելների կառուցման մասին Մենք չենք հպատակվի. Իրանի նախագահ ԱԱ-2026․ Ավստրիայի հավաքականի կազմը Փաշինյա՛ն, հերի՛ք է ստորացնես ու խայտառակես հայ ազգին. Հայե՛ր, դուք սրան արժանի չե՛ք․ «Ուժեղ Հայաստան»Իրանը համաձայն է հարստացված ուրանի իր պաշարները Ռուսաստանին հանձնել. Al Hadath 24 ժամ ջուր չի լինելու «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Ֆլիկի հետ Կանեմ անհնարինը՝ Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար․ Լիբանանի նախագահ IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին Միացյալ Թագավորության վարչապետը չունի հրաժարական տալու մտադրություն Արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն Մարուքյան Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանցԱտելության խոսքը, հիստերիկ անհանդուրժողականությունը կասկած չի թողնում, որ սրանք փոքրիկ ստալինիստներ են․ Կարպիս ՓաշոյանՄեր երկրին պետք է նոր առաջնորդ, և նրա անունն է Սամվել ԿարապետյանՓոփոխության շրջագայությունը ՈՒժեղ Նուբարաշենում և ՈՒժեղ Էրեբունիում․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԻ պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ. Իվետա ՏոնոյանԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավարը կլինի Երևանում Արտաքին պարտքը կրկնապատկել է, ասում է զենք եմ առելՔարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավnրանք, անհանդուրժողականություն, բռնnւթյուն քարոզող խոսույթի ցանկացած դրսևորում․ Անահիտ Մանասյան Կարապետյանի 5 տնտեսական ծրագրերը. ՎայքԷլ ցանցի զավթելը Տեղ համայնք Ինչպիսի՞ ղեկավար է պետք Տեղ համայնքԵրևանում 18-ամյա տղան ընկերոջ ծննդյան արարողությունից հետո վիճել է նրա մյուս ընկերների հետ, վիրավոր կաՓաշինյանի սրտիկները ձեզ վերագրո՞ւմ եք Տեղ համայնք Հանսի Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ Ասում է, եթե քաղաքացին աղքատ ա, դա իր խնդիրն է . Ապարան ԱՐԱԳԱԾՈՏՆԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրող Նիկոլ, դու պատասխան ես տալու ամեն ինչի համար. Արմեն Աշոտյան