Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Բաքու-Սուփսա նավթատարի շահագործման վերսկսման շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնագիր են ստորագրել Բաքու-Սուփսա նավթատարի գործունեությունը վերսկսելու վերաբերյալ, հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը սոցիալական ցանցերում։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրվել է նոր համաձայնագիր, որը նախատեսում է Բաքու-Սուփսա նավթատարի վրացական հատվածի շահագործման պայմանագրի կնքում, որը կապահովի Կենտրոնական Ասիայից Եվրոպա նավթի տարանցման վերսկսումը Վրաստանի միջոցով և զգալիորեն կավելացնի մեր երկրի բյուջեի եկամուտները», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ վրացական կողմից փաստաթուղթը ստորագրել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին, իսկ ադրբեջանական կողմից՝ էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Հետևեք մեզ՝ այստեղ



