Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«168 ժամ». Հաճելի է, որ Իրանը պահպանում է քաղաքական կոռեկտությունը և Հայաստանին է վերագրում որոշում կայցնելու իրավունքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ


Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 մլն խմ իրանական գազը Վրաստան մատակարարելու վերաբերյալ։ Այդ մասին երեկ հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին։

Ուշագրավ է, սակայն, Քամելիի՝ այս համատեքստում արված մեկ այլ հայտարարություն։ «Վրաստանը դեռ պետք է թույլտվություն ստանա Հայաստանից՝ հարևան երկրի տարածքով գազի տարանցման համար»,– ասել է իրանական պաշտոնյան։ Զուտ տեխնիկական իմաստով այս հայտարարության մեջ որևէ արտառոց երևույթ չկա, եթե հաշվի առնենք, որ խոսքը երրորդ երկրի տարածքով երկու երկրների միջև էներգակիրների մատակարարման մասին է։ Բայց առաջին հայացքից՝ տեխնիկական լինելով՝ այս հայտարարությունն իրականում ցույց է տալիս Հայաստանի քաղաքական կշիռը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունն աշխարհում և տարածաշրջանում կատարվող գործընթացներում։

Իրանական պաշտոնյան զուտ քաղաքական կոռեկտություն է ցուցաբերել՝ հայտարարելով, թե Վրաստանը «պետք է թույլտվություն ստանա Հայաստանից», քանի որ, ինչպես բոլորը, այնպես էլ Իրանի իշխանությունները շատ լավ գիտեն, որ Հայաստանի տարածքով գազ տարանցելու համար որևէ երկրի, այդ թվում՝ Վրաստանի իշխանությունները պետք է թույլտվություն ստանան ոչ թե՝ Հայաստանից, այլ՝ Ռուսաստանից, քանի որ Հայաստանում էներգակիրների հետ կապված գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ գազամատակարարման համակարգն ամբողջությամբ,   ու  Իրան-Հայաստան   գազամուղը՝  ամբողջ   երկայնքով,   պատկանում  է  ռուսական «Գազպրոմին»։ Ընդ որում, «Գազպրոմին» է պատկանում ոչ միայն գազամատակարարման համակարգը ֆիզիկապես, այլ նաև իրավունքը՝ որոշել, թե ումից և ինչ պայմաններով կարող է Հայաստանը գազ գնել առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում։ Ու այդ պատկանելությունն ամրագրված է Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված ամենաստորացուցիչ օրենքով։ Եվ պատահական չէ, որ արդեն տևական ժամանակ է՝ Վրաստանի, Իրանի ու Ռուսաստանի իշխանությունները բանակցություններ են վարում իրանական գազի՝ Վրաստան արտահանման, հետագայում՝ բացառված չէ, տարանցման հարցի շուրջ։ Այդ բանակցություններում Հայաստանը որևէ կերպ ներգրավված չէ։ Քանի որ, ինչպես՛ գրեթե ամեն ինչ, այնպես էլ՝ իր տարածքում ու տարածքով որևէ գործողություն կատարելու իրավունքը զիջել է Ռուսաստանին։ Ամեն դեպքում, հաճելի է, որ մեր իրանական բարեկամները պահպանում են գոնե քաղաքական կոռեկտությունը՝ անգամ այդպես ցույց տալով, թե ինչպես են վարվում իրական, և ոչ թե՝ «ռազմավարական» բարեկամ երկրները»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում