Կիսակառույց շինությունից 3 միլիոն դրամի գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է Շենգավիթում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայիսի 19-ին։ Գիշերվա ժամը 3․40-ին Հովսեփյան փողոցի բակերից մեկում նրանք ձերբակալեցին Մանանդյան փողոցի բնակիչ 46-ամյա տղամարդու՝ ձեռքին պայուսակներ։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին գլխին ամրացվող լապտեր ու պղպեղային ցողիչի սրվակ, իսկ պայուսակներում, ըստ նախանական տվյալի, գողոն էր՝ կշեռքներ, լամպեր, գործիքներ, շինարարական և կենցաղային իրեր։
Տղամարդը խոստովանեց, որ վերջին օրերին իրենց փողոցում գտնվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ըներության կիսակառույց շինությունից երեք անգամ կատարել է գողություն, հափշտակել անվահեցերով ութ անվադող, գործիքներ, այլ իրեր ու պարագաներ։
Ըստ ընկերության մենեջերի՝ պատճառվել էր մոտ երեք միլիոն դրամի վնաս։
Կազմված փաստաթղթերով հանդերձ տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ձերբակալվել ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Ձեռնարկվում են միջոցներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



