«Նոան» գոլառատ խաղում հաղթեց «Արարատին»
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Fastex Պրեմիեր լիգայի նախավերջին` 26-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում 8-3 հաշվով վստահ առավելության հասավ հետնապահ «Արարատի» նկատմամբ։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձան Մատեուս Այասն ու Մարին Յակոլիշը, մեկական անգամ աչքի ընկան Նաթանիել Սենտինին, Հելդեր Ֆերեյրան, Ուլադ Օմարը (11 մետրանոցից) և Նարդին Մուլահուսեյնովիչը, իսկ հյուրերից գոլերը հեղինակեցին Մամադու Դումբիան, Աբդուբակար Ուատարան և Գոռ Լուլուկյանը:
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 52 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական՝ 5 միավորով զիջելով առաջատար «Արարատ-Արմենիային», որից մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ 12 միավոր ունեցող «Արարատը» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։
Հետևեք մեզ՝ այստեղ



