Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ասել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. Կամենդատյան

ԲԼՈԳ
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե. «Հայաստանի Հանրապետության տարածքում 1045 թ-ից մինչև... 1918 թիվը (կոնտեքստում՝ հայկական - Մ.Հ.) ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»: Այս կապակցությամբ ուղղակի հիշեցնեմ փաստերը, վերաբերող բացառապես միայն ՀՀ տարածքին.

1. ՀՀ ներկայիս տարածքի հիմնական՝ հարավային, մասում 998-1084 թվականներին գոյություն է ունեցել ներկայիս Սյունիքի մարզի հիմնական մասն ընդգրկող ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,

2. Նախորդ կետում նշված տարածքը 1084-1261 թվականներին անձնական ունիայով կցված է եղել Արցախը և Ուտիքի որոշ մասեր ընդգրկող ԽԱՉԵՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ,

3. ՀՀ ներկայիս տարածքի կրկին հիմնական՝ հյուսիսային, մասում 978-1261 թվականներին գոյություն է ունեցել ներկայիս Լոռու և Տավուշի մարզերն ընդգրկող ԼՈՌՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,

4. 1261-1495 թվականներին ՀՀ ներկայիս տարածքում իշխանություն է իրականացրել Օրբելյանների իշխանությունը, ընդ որում ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԸ կրել են «իշխանաց-իշխան» կոչումը և, մոնղոլների իշխանության անկման ու հետագա թուրքմենների թույլ տիրապետության պայմաններում, հաճախ եղել են փաստացի անկախ,

5. ՀՀ ներկայիս տարածքի հիմնական՝ հարավային, մասում 1495-1828 թվականներին գործել են ՍՅՈՒՆԻՔԻ ՄԵԼԻՔՆԵՐԸ, որոնք 1722-1735 թվականներին հասել են նույնիսկ լիարժեք ինքնիշխան կարգավիճակի,

6. ՀՀ ներկայիս տարածքում գործող որոշ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ հայերն ունեցել են քաղաքային լայն ինքնավարություն՝ Երևան, Մեղրի, Ղափան, Ագուլիս և այլն,

7. ՀՀ ներկայիս տարածքում 1045-1918 թվականներին գործել է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ, որն իրականացրել է պետությանը բնորոշ պետական կառավարման որոշ տարրեր՝ տեղական ինքնակառավարում, տեղական դատավարություն և, մասնակի, տեղական ֆինանսների տնօրինում: Նույն ՀԱՍԵ-ն երբեմն իրականացրել է նաև արտաքին գործառույթներ՝ կարգավորելով հայ ժողովրդի հարաբերությունները թուրքմեն տիրակալների, օսմանյան սուլթանների և պարսկական շահերի հետ, իսկ երբեմն նաև այն ղեկավարել ու տոն է տվել ազատագրական պայքարին՝ կապեր հաստատելով եվրոպական երկրների հետ:

Արդյունքում՝ ասել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է, քանզի «պետականություն» կոչված երևույթը ԲԱՐԴ և ԲԱԶՄԱՏԱՐՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ է, որի զգալի, իսկ երբեմն էլ հիմնական տարրեր հայերը նույն այս տարածքում ԵՐԲԵՔ չեն դադարել ունենալուց: Առավելագույնը, որ կարելի է ասել, դա այն է, որ ՀՀ ներկայիս տարածքում նշված ժամանակաշրջանում հայերը ինքնիշխան և լիովին ազատ պետականություն չեն ունեցել, սակայն, երբ դրսում իշխում էին սելջուկները, մոնղոլները, օսմաններն ու պարսիկները, այս տարածաշրջանում լիարժեք ինքնիշխան ՈՉ ՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ չի եղել:

Ոչ մի պետություն, բացառությամբ, թերևս, Օսմանյան սուլթանության, Սեֆյանների ու նրա իրավահաջորդ Աֆշարների և Ղաջարների շահությունների, ինչպես նաև՝ Ռուսական կայսրության: Այս երեք ուժերն են, իսկ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՑ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՉԵՆ ԵՂԵԼ ոչ Քարթլիի, Կախեթիի և Իմերեթիայի թագավորությունները, ոչ տեղական խանությունները, ոչ էլ Հյուսիսային Կովկասի լեռնեցիները, բոլորն էլ այս կամ այն կերպ ենթակա են եղել այն առաջին երեքին կամ դրանց նախորդած մոնղոլներին ու սելջուկներին:

ՄԻ ՊԱՐԶՈՒՆԱԿԱՆԱՑՐԵՔ Հայոց պատմությունը՝ դրանով անտեղի սնունդ տալով ազգային թերարժեքության բարդույթին, թե. «Վերջին 1000 տարում՝ 1045-1918 թվականների միջակայքում, հայերն այստեղ պետություն չեն ունեցել»: Մի արեք, ԹՇՆԱՄԻՆ ԻՆՔՆ Է ՆՄԱՆ ՍԽԱԼ ՊՆԴՈՒՄՆԵՐ ԱՆՈՒՄ՝ մեր ազգին ու նրա անցած ուղին վարկաբեկելու համար, ջուր մի լցրեք թշնամու գաղափարական ջրաղացին:
 
Պատմաբան Մհեր Հակոբյանի էջից։
 
 
Այն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Եղանակը կտրուկ կցրտի ՀայաստանումԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ