Հունիսի 7-ին պետք է մերժել կորստաբեր նիկոլ փաշինյանին ու իր կաբինետին, չտալ այլևս որևէ հնարավորություն՝ շարունակելու Հայաստանի խեղաթյուրումը. Աննա Կոստանյան
Հիմա հասկանում եք, չէ՞, եթե նախկին նախագահները չլինեին, ինչո՞վ էր «սնվելու» նիկոլ փաշինյանը, ինչո՞վ էր խաբելու մոլորյալ ժողովրդին, ինչի՞ վրա էր շարունակելու «կրեդիտ» հավաքել ու քաղաքական դիվիդենտ սարքել։ Իր իշխանության 8 տարիները սնանկ ու կորստաբեր կառավարման ապացույց են, ոչ մի արժեք չի ստեղծել, հակառակը՝ արժեզրկել է ամեն բան, ոչ մի կայուն փոփոխություն չի բերել, որ հենց դրա վրա կարողանա կառուցել իր նախընտրական քարոզարշավը, հակառակը, երբ սկսում է խոսել կիսատ-պռատ արած փոփոխություններից, դրա վրա շատ մարդ չի հավաքում, բայց երբ սկսում է հիստերիկի պես «ռոբ» ու «սերժ» գոռալ, համարում է քարոզչական առաքելությունը հաջողված։
Սա հենց այն փրփրուրներն են, որոնցից 8 տարի շարունակ կախվել է կորուստներ բերած քաղաքական դիակը՝ անկախ նրանից, որ մինչև հիմա իրեն լոյալ ընտրազանգված ունի, այո, հենց զանգված, քանզի այս մարդիկ ուղեղներն անջատած, առանց էական հիմնավորումների ու փաստարկների՝ պատրաստ են գնալ ու նորից ընտրել քաղաքացիներին զոհվելու կոչ անողին, ավտոշաՌասյամբ երիտասարդ հղի կնոջը սպանողին, Արցախը հանձնող ու զոհերին +\֊ ասողին, էս շարքն էնքան երկար է, բերեք էդքան չթվարկեմ, ամեն ինչ բոլորս լավ գիտենք, հիշում ենք։
Հետևաբար հունիսի 7-ի ընտրությունները կյանք ու կռվի «սահմանազատում» է, արդյոք շարունակելու՞ եք անարժանապատիվ ու ստորաքարշ ղեկավարի վստահել ձեր կյանքը, ճակատագիրը, ձեր երեխաների ներկան ու ապագան։
Հունիսի 7-ին պետք է մերժել կորստաբեր նիկոլ փաշինյանին ու իր կաբինետին, չտալ այլևս որևէ հնարավորություն՝ շարունակելու Հայաստանի խեղաթյուրումը։ Այնպիսի Հայաստանը, ինչպիսին որ ինքն ու իր խունտան են պատկերացնում, ոչ մի կերպ չի տեղավորվում իմ ու մեր պատկերացումների տրամաբանության մեջ։
Եվ ուրեմն ելք կա , 2026-ին մերժիր 16-ին։



