Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մերժվածության համը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանն ակնհայտորեն մերժված է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից: Ի լրումն ամենի, դա շատ լավ երևում է նաև հենց իրենց հավաքներից, որտեղ, եթե նույնիսկ մի 300-400 մարդ է երևում կադրում, ապա 200-250-ը «աջակցման շրջիկ խմբերի» անդամներն են, այսինքն՝ իրենց հետ բերածները: Գումարած՝ ամենուրեք մարդիկ արտահայտում են իրենց դժգոհությունը, ատելությունը, զզվանքը այս իշխանություններից:

Ու Փաշինյանը, քպական «կարկառունները» ամենօրյա ռեժիմով դեմ առ դեմ հանդիպում են իրականությանն ու դրանից ընկնում են էլ ավելի ուժեղ ջղաձգումների մեջ: Հատկապես Փաշինյանը և հատկապես վերջին մի քանի օրերին նման բոլոր դեպքերում կորցնում է ինքնատիրապետումը, գոռգոռում, քաշքշում մարդկանց, աջուձախ վիրավորում, սպառնում:

Թեպետ նախընտրական քարոզչությունը, ըստ տրամաբանության, այն մասին է, որ մարդկանց դեպի քեզ գրավես, փորձես համոզել, որ քո ծրագիրը, քո մոտեցումներն են գրավիչ և այլն, սակայն Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սա մեր կողմնակիցների հավաքն է, ով համաձայն չէ, թող հեռանա: Բնութագրական էր հատկապես այն խայտառակ պահը, երբ Ազատի «կացարանում» ողջ-ողջ այրված զինվորներից մեկի պապիկը մոտեցավ, բայց Փաշինյանի հրահանգով ոստիկանները տարեց մարդուն սկսեցին քաշքշելով հեռացնել ու նրանցից մեկը ձեռքի ափով փակեց հայ մարդու բերանը: Հենց այս պատկերն է փաշինյանական իշխանավարման «ժողովրդավարության» իրական խորհրդանիշն ու պատկերը:

Բայց դա՝ դեռ իր հերթին: Բացի այն, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն մերժված են, բայցի այն, որ այդ մերժվածության դառնահամից նրանց (նրա) վարքն ու գոռգոռոցը դառնում են անկանխատեսելի ու հիպեր-ագրեսիվ, նրանց քարոզարշավը դարձել է ամենատոքսիկը:

Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ուր գնում է՝ աղմուկ, սկանդալ, քաշքշոց, հարայ-հրոց, գոռգոռոց, հետո՝ հանիրավի ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ:

Բայց նրա մերձավոր շրջանակի քպականներն էլ պակասը չեն: Դե, ինչ տեսնում, սովորում են: Ոստիկանության ետևում թաքնված՝ հրամայում են, թե՝ սրան բռնեք, նրան բռնեք: Հոխորտում են, թե «տրորելով կանցնենք»: Ախր, նույն այդ քպականները, հատկապես նրանք, որ 2017-ի ԱԺ ընտրություններին էին մասնակցում, երբ նույն փողոցներում քայլում էին, ընդամենը մի 2-3 հոգի էր իրենց ուղեկցում, իսկ տեղի որևէ բնակչի չէին էլ հետաքրքրում: Հիմա ոստիկանների ետևում կանգնած՝ «դուխով» են դարձել, հայ մարդկանց սպառնում են տրորել, հայ մարդ են տեսնում թե չէ, վրան գոռում են՝ «դու ինչի՞ չես մեռել...»:

Տարօրինակ է, մի՞թե այդպես էլ չեն հասկանում, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Առավել ևս՝ այս իշխանությունը, մանավանդ այն աղետներից, հազարավոր մահերից ու ծանրագույն կորուստներից հետո, որ բերել են մեր համբերատար ու աշխատասեր ժողովրդի գլխին: Ախր վաղը, երբ իշխանություն չունենան, մեկ հոգի անգամ կողքները չի կանգնելու:

Թեպետ, գուցե գիտակցելու արդյունքն է հենց նման պահվածքի պատճառը: Մերժվածության համը երևի շատ դառն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Կայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանԲժիշկները աղջկա աղիքներից պիրսինգային զարդեր են հանել Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Փաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանԻրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՊրեմիեր լիգա․ 11-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը Էրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված Փաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԿոբախիձեն հաջողություն է մաղթել Հայաստանի իշխանություններին սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները ՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ Ալիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻնչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Իրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել առանց իր յոթ պայմանների կատարման Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Զինված անձինք՝ Երևանի կենտրոնում․ 7 մարդ ձերբակալվել է Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. Ղալիբաֆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Խոշտանգել են 27-ամյա լրագրող ՎիկտորյայինՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը Բաքվից ուշագրավ հայտարարություն՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանից կոչով դիմել են հայ ժողովրդին