Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քարոզարշավի այս մի քանի օրերն աչքի ընկան բուռն էմոցիաներով, այս պահին իշխող ուժի ղեկավարի կողմից վիրավորանքներով ու մեղադրանքներով։ «Մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը բավականին առիթներ եղել են քաղաքացիների հետ զրուցելու, և ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ քաղաքացիները, զգալով օդում եղած լարվածությունը, նույնիսկ ավելի ծայրահեղ բառապաշարով և գործողություններով քարոզարշավ էին սպասում։ Արձանագրենք, որ վերջին երկու-երեք օրերն են, որ լիակատար համապատասխանում են այդ սպասումներին։ Գալիս ենք մի փուլ, երբ գաղափարների կամ առաջարկների փոխարեն ավելի շատ լսում ենք սպառնալիքներ ու հակադարձումներ այդ սպառնալիքներին, վիրավորանքներ ու հակադարձում վիրավորանքներին։ Չեմ կարծում, որ դա շատ բացասական է կամ շատ դրական։ Սա արտացոլումն է այն իրողության, որում գտնվում ենք։ Հայաստանը ոչ ստանդարտ վիճակում է։ Այսօր բառիս բուն իմաստով ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած։ Ընդհանրապես, Սարդարապատի գործոնը մեր պատմության մեջ, իմ խորին համոզմամբ, գուցե ոչ այդքան մասնագիտական գնահատական կտամ, պետք է նաև վերանայենք հետևյալ առումով՝ ախր, ո՞նց ստացվեց, որ թողեցինք հասնեն Սարդարապատ։ Բայց այդ հարցի պատասխանը երևի բոլորս հիմա տեսնում ենք։ Ո՞նց թողեցինք, որ հասնենք ընտրական Սարդարապատի։ Երևի այս տեսակ գործընթացներ եղել են նաև 20-րդ դարասկզբին։ Այս վերջին երեք օրերը վառ արտացոլումն են նրա, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը շատ լավ հասկանում են այս ընտրությունների արդյունքների գինը։ Մեկը երկրի համար է հասկանում, մյուսը՝ իր անձնական քաղաքական ապագայի համար»,- «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Ինչո՞ւ է Արցախի ու արցախցիների հանդեպ իր ատելության դրսևորումները Նիկոլ Փաշինյանը ներմուծել ընտրական քարոզարշավ։ «Նիկոլ Փաշինյանը վերադարձել է իր «բազային կարգավորումներին»։ Այս մարդն արցախատյաց, ռուսատյաց քաղաքական գործիչ է։ Դա հանրագումարում բերել է նրան, որ նա դարձել է հայաստանատյաց։ Չեմ ասում, որ նա դա ի սկզբանե ուզել է, բայց դրան եկել է։ Նա ունի որոշակի էլեկտորատ, որն իրեն սատարել է 2018, 2021, նույնիսկ 2023 թվականներին, երբ նա Արցախը հանձնում էր, բայց այդ էլեկտորատը չի արձագանքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչող թեզերին այնպես, ինչպես կուզենար Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ հազարավոր մարդիկ հերթեր չեն կանգնում իրեն աջակցելու, իր հետ հանրահավաքին մասնակցելու կամ նկարվելու համար։ Դիմել են դասական քաղտեխնոլոգիական փորձված մեթոդի. ստեղծում ես թշնամու կերպար, այս դեպքում վերակենդանացնում ես թշնամու կերպար և փորձում ես այդ թշնամու կերպարի շուրջ մաքսիմալ կոնսոլիդացնել հանրության մեջ առկա քո էլեկտորալ զանգվածին, աջակիցներին։ Նա ղարաբաղցիների ու ռուսների դեմ ատելության վրա ուզում է մարդկանց տանի ընտրատեղամաս, ասում է՝ եթե իմ պես ատում եք ու վախենում եք ռուսներից ու ղարաբաղցիներից, գնացեք, քվեարկեք։ Սա պետք է արձանագրենք ապագայի և, ըստ այդմ, համապատասխան հետևություններ անելու համար։ Մենք փոքր երկրում ենք ապրում։ Նիկոլ Փաշինյանի տեսակետները նոր չեն։ Այս տեսակետների վերաբերյալ հետընտրական փուլում հետևություններ պետք է անի Հայաստանի քաղաքական դաշտը, հատկապես նրանք, որոնք տարիներ շարունակ այս մարդուն ֆինանսավորել են, «քաղաքական առաստաղ» են տվել, օգտագործել են իրենց հակառակորդների դեմ։ Կարծում եմ՝ մեր միջազգային գործընկերներն էլ են այս ամենից համապատասխան հետևություններ անելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով իշխանությունների և ընդդիմության՝ հանրությանը տրվող մեսիջներին, քաղաքագետը նշում է՝ իշխանությունների թիվ մեկ թեզն այն է, որ փորձում են ժամանակավոր հրադադարը ներկայացնել որպես խաղաղություն։ «Կամ՝ ոչ թե սոցիալական խոստումներ են տալիս, այլ հրշեջ բրիգադների նման փորձում են կրակները մարել՝ տասը հազար դրամով թոշակներն ավելացնելով, վարորդական իրավունքների վերականգնումով, թեպետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ կառավարության նիստում բողոքում էր վարորդներից, որոնք զրկվել են վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Իրենց մոտ իրավիճակն այնքան՝ չասեմ կրիտիկական է, բայց լուրջ է, և նույնիսկ մի քանի հազար վարորդի ձայնն իրենց համար այնքան կարևոր է (որոնք, հնարավոր է, վարորդական իրավունքի վկայական ստանալուց հետո գնան և ՔՊ-ի օգտին քվեարկեն), որ պատրաստվում են այդ քայլն էլ անել։ Իրենց սոցիալական խոստումները կամ գործողությունները մեծապես ուղղված են դրան՝ այս կրիտիկական պահին մարել կրակը, փորձել թեկուզ և փոքր, բայց ինչ-որ խմբերի ևս ներգրավել, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրականում եկել, հասել է իր «էլեկտորալ առաստաղին», այսինքն՝ կա որոշակի զանգված, որը պատրաստ է գնալ ու քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Լավ է, թե վատ, բայց սա կա, մարդիկ մեզ հետ միասին ապրում են նույն երկրում։ Կա նաև վարչական ռեսուրսը։ Մյուս կողմից՝ Փաշինյանը ոչ թե պարզապես հայտ է ներկայացրել մոնոպոլիան պահպանելու, նա ուզում է 65 տոկոս ձայն ստանալ, բայց այն գործողությունները, որոնք իրենք են իրականացնում, խոսում են այն մասին, որ, մեղմ ասած, դա հնարավոր չի լինում ստանալ։ Այս խոսույթին պետք է շատ լուրջ վերաբերվենք։ Այս մարդու համար ցանկացած այլ ցուցանիշ պարտություն է լինելու, որովհետև այն պարտականությունները, պարտավորությունները, որ նա իր վրա վերցրել է, չի կարող կյանքի կոչել առանց սահմանադրական մեծամասնության, իսկ հիմա իրենք մաթեմատիկական մեծամասնություն ստանալու հետ կապված ակնհայտ խնդիրներ ունեն։ Սա՝ իշխանությունների և իրենց նպատակների մասով։ Իսկ հիմա՝ ընդդիմության մասով։ Ընդդիմության ներկայացրած թեզերը, առնվազն առաջին եռյակի մասին է խոսքը, թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությանը վերաբերող, շատ դեպքերում նման են, զուգահեռ են։ Մեկ օրինակ՝ մեր սրբավայրի՝ Էջմիածնի մասով, եթե չեմ սխալվում, առնվազն երկու կուսակցությունների, դաշինքների մոտ ունենք ծրագիր, որ Էջմիածինը դառնա հատուկ տուրիստական վայր, և որպես առաջին քրիստոնյա ազգ՝ փորձենք այս կարևորագույն սրբավայրը նյութականացնել։

Փորձեցի այս օրինակը բերել և ոչ թե, ասենք, արտաքին քաղաքականության, որ ցույց տամ՝ մի փոքր երկրում ենք ապրում, խնդիրները բոլորի աչքի առաջ են, լուծումները ևս բոլորի աչքի առաջ են, և տրամաբանական է, որ որոշ հարցերում զուգահեռներ կարելի է անցկացնել լուծումների մասով։ Եվս մեկ կարևոր հանգամանքի մասին։ Ռուսաստանից եկող ազդակները վկայում են հետևյալի մասին. եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը պահպանում է իր իշխանությունը, Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ չի փոխվում։ Դա նշանակում է, որ լրջագույն խնդիրներ ենք ունենալու թե՛ տնտեսական առումով, թե՛ դրանից բխող անվտանգային ռիսկերն են ավելանալու։ Հատուկ ուզում եմ սա շեշտել նաև պետական ապարատի ներկայացուցիչների համար, որոնք ուշի ուշով հետևում են այս ամենին, որոնք և՛ բիզնես, և՛ անձնական կապեր ունեն Ռուսաստանի հետ։ Բոլորն այս ընդհանուր խնդիրների հետ առնչվելու են, եթե Նիկոլ Փաշինյանը մնա։ Ընդդիմությունն այս առումով շահեկանորեն առանձնանում է Նիկոլ Փաշինյանից, որովհետև ընդդիմության մեջ մարդիկ են, որոնց հետ Ռուսաստանը պատրաստ է գործընկերային հարաբերություններ ունենալ։ Ավելին, ընդդիմության մեջ կա առանձին վերցրած մեկ պետական գործիչ, ով Ռուսաստանի համար ընկալվում է որպես մաքսիմալ վստահելի գործընկեր Հայաստանում։ Սա ընդդիմության թիվ մեկ մրցակցային առավելությունն է։ Եթե իշխանությունները փորձում են ներկայանալ որպես Ալիևի և Էրդողանի թեկնածուներ, ընդդիմությունն այս առումով ունի ռեսուրս ցույց տալու, որ Ռուսաստանի համար նախընտրելի գործընկեր է։ Անմեղսունակ քարոզ է Հայաստանում արվում, որ եթե Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակից ես, ուրեմն «գուբեռնիա» դառնալու կողմնակից ես և այլն։ Այս անմեղսունակ պատկերից պետք է դուրս գալ և հստակ մատնանշել, որ հենց ընդդիմության մեջ են այն գործիչները և հատկապես առանձին վերցրած մեկ գործիչ, ով Ռուսաստանի համար ընկալվում է որպես նախընտրելի քաղաքական գործընկեր։ Մեր հասարակությունը սա պետք է հասկանա, ու երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է բերել, ընդդիմությունն էլ լավ կանի հասարակությանը հասկացնի, որ Ադրբեջանի հետ, իբր թե, բերած խաղաղությունը ոչ միայն չկա, այլ նաև կարող է բերել պատերազմ Ռուսաստանի Դաշնության հետ։ Պատերազմ ասածը միայն ռազմական բախման մասին չէ։ Խոսքը լրիվ այլ երևույթների մասին է։ Լավ կլինի ընդդիմությունը սա շատ պարզ հասարակությանը ներկայացնի։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի հետ պատերազմ չցանկացող պետությունը ու հասարակությունը կցանկանա Ռուսաստանի հետ պատերազմ։ Կրկին նշեմ՝ խոսքը ռազմական բախման մասին չէ»։

Իսկ վերջում՝ հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու կարևորության մասին։ «Ընտրություններին մասնակցող քաղաքացիներն ունեն լեգիտիմ հնարավորություն՝ պատժել Նիկոլ Փաշինյանին չկատարած խոստումների համար։ Բայց կա, իհարկե, նաև ուրիշ կողմը. սա նաև լեգիտիմ հնարավորություն է այն քաղաքացիների համար, որոնք կիսում են Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, այն է՝ արցախցիներն ու ռուսները մեր թշնամիներն են, թուրքերն ու ադրբեջանցիները՝ մեր բարեկամները։ Իրենք էլ ունեն լեգիտիմ հնարավորություն Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել այո։ Դրա հետևանքները բոլորս ենք զգալու։ Հունիսի 7-ին մարդիկ գերդաստաններով, տոնական տրամադրությամբ պետք է գնան և մասնակցեն ընտրություններին, կրկին ասեմ՝ պատժելու նրանց, ովքեր իրենց խաբել են: Բայց ևս մի կարևոր դիտարկում ընտրողների համար. մուտք գործեք elections.am կայք, «Ընտրողների ռեգիստր» բաժին, որոնեք ձեր անուն ազգանունը, տեսեք՝ որ ընտրատեղամասում պետք է քվեարկեք, որովհետև արդեն կան տեղեկություններ, որ մարդկանց ավանդական ընտրատեղամասերը փոխում են։ Ճշտեք ձեր ընտրատեղամասը, արձանագրեք դա ձեզ համար և ստուգեք՝ արդյո՞ք Ձեր հասցեում կան գրանցված այլ մարդիկ, թե՞ ոչ։ Եթե տեսնում եք այլ մարդկանց գրանցում կամ Ձեր գրանցման վայրի փոփոխություն ընտրատեղամասի առումով, դիմում եք կա՛մ իրավապահ մարմիններին, կա՛մ ընդդիմադիր կուսակցություններին, դաշինքներին՝ իրավական աջակցության համար»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդը«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի փոխի ակումբային գրանցումը Արբելոան ցանկանում է «Ռեալի» երեք խաղացողի հրավիրել իր նոր ակումբ Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում Ի՞նչ վիճակում են գայլի հարձակումից վնասվածքներ ստացած քաղաքացիները․ տեսանյութ 6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցում Շվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և Բայդենին Պեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասին Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զnհվել է ԻՀՊԿ-ի ութ զինծառայnղ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը «Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Հայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներով Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները․ ՏԱՍՍ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանԱշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ․ գիտնականները զգուշացնում են մի սպառնալիքի մասին, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքըՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԸնկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքըՎրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ