Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ակտիվ երեխա էր։ Յոթերորդ-ութերորդ դասարաններից սկսած՝ կարծես հասունացավ։ Շատ նվիրված էր ընտանիքին, ընկերասեր էր։ Ամեն օր Աստծուն շնորհակալություն էի հայտնում, որ այդքան խելացի, ընտանիքը հարգող տղա ունեմ։ Աշխատասեր էր, ամեն տեղ ձեռք էր գցում, որ ընտանիքին օգտակար լիներ։ Բազմաթիվ երազանքներ ուներ, բայց դրանք իր հետ տարավ։ Երազում էր տուն ունենալու մասին, որն, ավաղ, իրականություն դարձավ միայն Կարենիցս հետո»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Կարենի մայրիկը։ Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին լավ առաջադիմություն է ունեցել. «Իր դասղեկն իրեն որպես հասակակիցներից տարբերվող աշակերտ է նկարագրում, անգամ մանկական պարզությամբ ու միամտությամբ աչքի ընկնող տղա»։

Երևանի թիվ 141 դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո սովորել է թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում՝ ավտոմեխանիկի մասնագիտացմամբ։ «Սիրով է սովորել երեք տարի, ավարտել ուսումնարանը, վստահ էր՝ այս մասնագիտությամբ կարող է լավ աշխատանք գտնել։ Բանակից վերադառնալուց հետո նպատակ ուներ աշխատել իր մասնագիտությամբ։ Մինչ զորակոչվելը աշխատում էր երևանյան սուպերմարկետներից մեկում։ Կարենիցս հետո իրենց մենեջերը մեր տուն եկավ։ Զրույցի ժամանակ ասաց. «Չէի ուզենա ճանաչել Կարենին, որ այսքան ցավոտ չլիներ նրա կորուստը»։ Շատ լավ տպավորություն էր թողել աշխատավայրոմ, բոլորն իրեն շատ էին սիրում։ Առհասարակ, ցանկացած միջավայրում Կարենս սիրված ու հարգված է եղել»։

2021 թվականի հուլիսի 20-ին Կարենը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է նախ Վանաձորի զորամասում, ապա մի քանի ամիս անց նրան տեղափոխել են Ջերմուկ։ «Շատ կարգապահ զինվոր էր։ Մի քանի օր էր՝ ծառայում էր, գնացինք Վանաձորի զորամաս։ Այնքան լավ զինվոր էր, որ հենց այդ ժամանակ իր սպան ասաց՝ դուք յուրահատուկ տղա եք դաստիարակել։ Այնքան դրական խոսքեր ասաց Կարենիս մասին։ Այդ օրն այնքան հպարտ էի, չնայած միշտ եմ հպարտ եղել, որ նման որդին ունեմ։ Սիրում էր դիրքեր բարձրանալ։ Երբ Ջերմուկ տեղափոխվեց, ասում էր՝ այնքան լավ է դիրքեր բարձրանալը։ Օգոստոսին արձակուրդ եկավ։ Զորամաս պետք է վերադառնար, տարանք իրեն ճանապարհելու։ Կարենիս հայացքը չեմ մոռանում, չէր ուզում գնալ։ Անգամ ասել է. «Պա՛պ, մի բան անենք, չեմ ուզում գնալ»։ Բայց կոնկրետ ոչինչ չէր ասում։ Հրաժեշտի օրը, երբ իրար գրկեցինք, այնքան դառը հայացքով նայեց։ Նույն կերպ նաև, երբ մեքենան պտտվեց։ Մինչև հիմա հիշում եմ այդ հայացքը։ Իր գլխարկը չտարավ. «Մա՛մ, կգնամ զորամաս, այնտեղ նորը կտան։ Գլխարկը կպահես, ապերին չտաս»։ Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... իր մասին հուշերը»։

Արձակուրդից վերադառնալուց հետո Կարենը բարձրացել է դիրքեր։ Իսկ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ։ «Սեպտեմբերի 12-ին ժամը 12 անց կես խոսել ենք Կարենիս հետ։ Այդ օրը հայրիկին ասաց. «Պա՛պ, 2000 դրամ գումար ուղարկիր քարտին, հացի մեքենան իջնում է ներքև, որ մեզ անհրաժեշտ ամեն ինչ բարձրացնի վերև»։ Ես էլ անհանգստանում էի, որ հանկարծ նկատողություն չստանա, որ դիրքերից խոսում է մեզ հետ, ասացի, որ ավելի ուշ զանգի։ Կարենս արձագանքեց. «Մա՛մ, չե՞ս ուզում ինձ հետ խոսել։ Ինձ վրա խոսակցություն չի գա, հիմա այստեղ մարդ չկա»։ Այդ ժամանակ ահագին խոսեցինք, ինձ ասաց՝ մա՛մ ջան, քեզ լավ նայի, եղբորս լավ կնայես։ Նույնը ես էի իրեն խորհուրդ տալիս, որ իրեն լավ նայի, քանի որ նա է տանից հեռու։ Երեկոյան ութին զանգահարել էր հայրիկին՝ պա՛պ, լա՞վ ես։ Հայրիկը դրական պատասխան էր տվել։ «Պապ, ախպերս ինչ ուզի, իր համար կանես։ Բակում ոչ մեկի մոտ իր վրա չջղայնանաս։ Մամայիս լավ կնայես, շուտ կգնաս տուն, որ մամաս մենակ չմնա»։ Եվ հեռախոսն անջատում է։ Ամուսինս եկել էր, շենքի բակում քար կա, նստել էր դրա վրա։ Հարևանս եկավ, թե ամուսինդ կարծես իրեն լավ չի զգում։ Գնացին, հարցրեցի՝ ի՞նչ է եղել։ «Կարենը կարծես հրաժեշտ տար»։ Սկսեցի Կարենիս զանգել, ժամը ինն էր։ Ե՛վ իր, և՛ մյուս տղաների հեռախոսներն անհասանելի էին։ Լույսը բացվեց, շարունակում էինք զանգահարել իրեն, բայց էլի անհասանելի էր։ Հետո արդեն լուրերից իմացանք, որ Ջերմուկի հատվածում պատերազմ է»։

Կարենից ընտանիքը լուր չուներ 50 օր։ Սպասման օրեր, որոնց ընթացքում ընտանիքին տարբեր տեսակի տեղեկություն են փոխանցել։ «Հոկտեմբերի 27-ից իմ տղան եղել է Հերացիում։ Բայց մեզ զանգահարել են նոյեմբերի 2-ին։ Զանգահարել էին ամուսնուս և ասել, որ ԴՆԹ համընկնում կա։ Տեղեկացել էինք, որ մեր տասը զինվորների մարմինները փոխանակել են քարտեզի հետ։ Ամուսինս ասում էր՝ բայց Կարենս նրանց մեջ չէ, Կարենս գալու է։ Հույսներս չէինք կորցնում, բայց, ավաղ, տասը տղաներից մեկն իմ Կարենն էր»։ Հայրիկն է որդուն ճանաչել դիահերձարանում՝ սպիով և ատամնաշարով։

Կարենն անմահացել է սեպտեմբերի 13-ին Ջերմուկում։ Դիրքում բոլոր տղաներն են զոհվել։ «Իրեն փնտրելու ժամանակ մեզ անգամ ասել են, որ Կարենս Վարդենիսի հոսպիտալում է։ Ամուսինս գնաց այնտեղ, բայց ասացին՝ նման անուն-ազգանունով տղա մեզ մոտ չկա։ Գերիների նկարներ ցույց տվեցին, ինձ ասում էին՝ նրանցից մեկը Կարենն է, բայց ես վստահ էի, որ իմ տղան չէ, ուղղակի նման է»։

Հիմա Կարենին այցելելիս մայրիկը նրա մոտ իր սիրելի քաղցրեղենն է տանում։ Մարդիկ հաճախ են ասում՝ ինչո՞ւ ես նման բան անում, իսկ տիկին Մարինեն արձագանքում է՝ իմ տղան սիրում է, թող իր մոտ լինի։ Մինչև հիմա սեղան գցելիս չորս ափսե է դնում սեղանին, մեկը Կարենի համար է։ «Շատ ցավոտ է այս ամենը, որևէ մեկին չեմ ցանկանա, որ անցնի նրա միջով, ինչի միջով մենք ենք անցնում»։

Ապրելու ուժի մասին։ «Առավոտը լույսը բացվում է, ապրում եմ, բայց ի՞նչ ձևով եմ ապրում։ Ամեն ինչ էլ անում եմ, հաց եմ ուտում, տանը գործ անում, բայց ամեն ինչ այլ է առանց Կարենիս։ Կարենս ինձ հետ շատ էր կիսվում։ Պատերազմից հետո մեր կյանքը կտրուկ փոխվեց։ Մեզ իրենից մնացին միայն լավ հուշեր և իր թողած անունը»։

Հ. Գ. - Կարեն Խուրշուդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ