Ռոնալդուն վիրավորված լքել է ասուլիսը՝ մենակ թողնելով Զիդանին
ՎԻԴԵՈՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտաինու Ռոնալդուն իտալական «Ռոմայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսից հեռացել է վիրավորված եւ ժամանակից շուտ՝ սրահում թողնելով Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, հաղորդում է Marca-ն:
Լրագրողը հարցրել է արտագնա հանդիպումներում տեւական ժամանակ գնդակ չխփելու մասին, ինչը զայրացրել է Ռոնալդուին, որը հյուրընկալվելիս գոլի հեղինակ չի դարձել 2015թ. նոյեմբերի 29-ից:
«Ո՞վ է կարողացել ինձնից շատ գոլ խփել արտագնա հանդիպումներում, ինչ խաղում եմ Իսպանիայում: Նշեք գոնե մեկ ֆուտբոլիստի: Չկա՞ պատասխան: Վերջ, շնորհակալություն եւ ցտեսություն»,- ասել է Ռոնալդուն եւ լքել է դահլիճը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն արդեն խփել է 32 գոլ:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



