Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սանթոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կրկին առողջական խնդիրներ ունի: ԱԱ-2026-ի նախապատրաստական փուլի մեկնարկից առաջ 34-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ձկնամկանի այտուց։ Այս մասին տեղեկացնում է Ge Globo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած վնասվածքը շատ լուրջ չի գնահատվում, Նեյմարը ստիպված կլինի բուժման հատուկ կուրս անցնել և խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Այս պահին հարձակվողն իր ապաքինման փուլն անցնում է «Սանթոսի» մարզաբազայում՝ անձնական բժիշկների, ինչպես նաև Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մասնագետների խիստ վերահսկողության ներքո:
Նախնական կանխատեսումներով՝ արդեն մայիսի 27-ին բրազիլացին պատրաստ կլինի վերադառնալ ընդհանուր խումբ և լիարժեքորեն միանալ ազգային թիմին՝ Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:
Հետևեք մեզ՝ այստեղ



