Ռուսական միջուկային սուզանավերը դուրս են եկել ծով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների շրջանակում միջուկային բալիստիկ հրթիռներով զինված սուզանավերը դուրս են եկել ծով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ ատոմային սուզանավերը ուղարկվել են ծովային հատուկ զորավարժարանների շրջաններ՝ մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև փոխանցել էր, որ միջուկային զորավարժությունների շրջանակում Բելառուսում իրականացվել է միջուկային զինամթերքի տեղափոխում դեպի դաշտային պահեստավորման կետեր։
Ռուս ռազմական փորձագետ Դմիտրի Կորնևի խոսքով՝ Ռուսաստանն իր պատմության մեջ առաջին անգամ ռազմավարական միջուկային ուժերի նման լայնածավալ զորավարժություններ է անցկացնում այն պահին, երբ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում չէ։ Փորձագետը զորավարժությունները բնութագրել է որպես «Դատաստանի օրվան նախապատրաստություն»։
Հետևեք մեզ՝ այստեղ



