Հունաստանը պահանջել է, որ Ուկրաինան ներողություն խնդրի ծովային դրոնների միջադեպից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Աթենքը պահանջում է Ուկրաինայից պաշտոնական ներողություն՝ երկրի ափերի մոտ հայտնաբերված ծովային անօդաչուների պատճառով։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Դենդիասի խոսքով՝ Հունաստանը վստահ է, որ հայտնաբերված սարքերը ուկրաինական արտադրության ծովային դրոններ են։ «Ուկրաինան պետք է անկեղծ ներողություն խնդրի և հստակ երաշխիք տա, որ նման բան այլևս չի կրկնվի», — հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարարը։
The Guardian-ի փոխանցմամբ՝ Դենդիասը կոշտ տոնով է խոսել միջադեպի մասին՝ նշելով, որ եթե նույն երթուղով քաղաքացիական զբոսանավ անցներ, ապա կարող էր վտանգավոր իրավիճակ ստեղծվել։ Նրա խոսքով՝ ռազմական գործողություններից դուրս գտնվող տարածքներում մարդկանց կյանքը վտանգի ենթարկելը անընդունելի է։ Ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Հունաստանը պահանջել էր Ուկրաինայից հեռացնել բոլոր ծովային դրոնները հունական ափամերձ գոտիներից։
Հետևեք մեզ՝ այստեղ



