Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին հայտնվել է բարդ ու հակասական իրավիճակում։ Մի կողմից՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ռեկորդային աճ, մյուս կողմից՝ քաղաքական հարաբերությունների սառեցում, որն արդեն ազդում է երկրի տնտեսության վրա։ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին հայտարարությունների ֆոնին փորձագետները նշում են, որ Հայաստանը շարունակում է մեծապես կախված մնալ ԵԱՏՄ շուկայից։ Միայն 2024 թվականին հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը հասել է 12,4 միլիարդ դոլարի, իսկ հայկական արտահանման զգալի մասը շարունակում է ուղղվել հենց ռուսական շուկա։ Առանձնահատուկ կարևորություն ունի նաև էներգետիկ ոլորտը։ Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ գնով, և մասնագետների գնահատմամբ՝ մատակարարումների պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել ապրանքների ու ծառայությունների գների կտրուկ աճի։

Euromedia24-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը հավելում է՝ Հայաստանի գյուղմթերքի արտադրության շուրջ 98 տոկոսը սպառվում է ռուսական շուկայում։ Խմիչքների և վերամշակված գյուղմթերքի արտահանման մոտ 78 տոկոսը ևս ուղղվում է միայն Ռուսաստան։ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մոտ 38 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, մինչդեռ Եվրամիության բոլոր երկրների հետ միասին այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 10 տոկոս։ Խոսքը 2025 թվականի տվյալների մասին է։

«Սրան գումարվում են նաև գազի, ատոմակայանի վառելիքի, երկաթուղու և մի շարք ռազմավարական ոլորտների հետ կապված կախվածությունները։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ մաքսային տարածքից, հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Եվրոպական շուկաները չափազանց մրցակցային են, և հայկական ապրանքների համար այնտեղ տեղ զբաղեցնելը հեշտ չի լինելու։ Միաժամանակ կա վտանգ, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման դեպքում հայկական շուկան կհեղեղվի էժան թուրքական գյուղմթերքով։ Այդ պայմաններում հայ գյուղացին կարող է պարզապես չդիմանալ մրցակցությանը, սնանկանալ, կորցնել իր հողերը և կանգնել արտագաղթի առաջ։ Սա կարող է հանգեցնել բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման, բյուջետային մուտքերի նվազման և սոցիալական ծանր հետևանքների։ Բացի այդ, Թուրքիան և Ադրբեջանը հնարավորություն կստանան տնտեսական ազդեցություն տարածել Հայաստանի վրա »,-ասում է Նահապետյանը։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացին, զրուցակիցը հիշեցնում է՝ Հայաստանը տեսականորեն ունի վետոյի իրավունք․ «Սակայն, ինչպես ՀԱՊԿ-ի դեպքում, երբ Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը, թեև նման ձևակերպում կանոնադրությամբ գոյություն չունի, նույն տրամաբանությամբ ԵԱՏՄ-ում ևս կարող են կիրառվել քաղաքական ու իրավական ճնշման մեխանիզմներ Հայաստանի նկատմամբ։ Ուստի չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանի նկատմամբ տնտեսական և քաղաքական ճնշումները ավելի մեծանան»,- Միաժամանակ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման նկատմամբ։

Փորձագետները չեն բացառում, որ ԵՄ ուղղությամբ հետագա քայլերի դեպքում տնտեսական սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ հարված հասցնելով հայկական արտադրողներին։ Տնտեսագետների գնահատմամբ՝ եվրոպական շուկային ինտեգրվելը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է, քանի որ պահանջում է նոր ստանդարտների ներդրում և արտադրությունների լայնածավալ արդիականացում։ Իսկ մինչ այդ հայկական տնտեսությունը շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական շուկայից։ Անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն էլ շեշտում է՝ Հայաստանի ամբողջ առևտրաշրջանառությունը կապված է ԵԱՏՄ-ի հետ, որի հիմնական առանցքը Ռուսաստանի Դաշնությունն է։

Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիության հետ աշխատելու փորձը կարելի է համարել ձախողված․ «Եվրամիությունը Հայաստանից ապրանքներ չի գնում։ Ժամանակին որոշ չափով գնում էր տարբեր տեսակի հումք, բայց հիմա այդ հումքի հիմնական գնորդը դարձել է Չինաստանը։ Իսկ եվրոպական շուկան շատ հագեցած ու գերհագեցած է, այնտեղ մրցակցությունը չափազանց մեծ է, ապրանքների մեծ մասն էլ դոտացիոն է, այսինքն՝ պետությունները սուբսիդավորում են իրենց արտադրողներին»,-ասում է Մանվելյանը՝ հավելելով՝ Հայաստանի համար ամենացանկալի շուկան մնում է ԵԱՏՄ-ն, որտեղ ծանոթ են մեր ապրանքներին, գնում են մեր ապրանքները և այլն․ « Բայց ԵԱՏՄ-ն մեզ համար կարևոր է ոչ միայն շուկայի, այլ նաև էներգակիրների տեսանկյունից։ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ստանում է որոշակի էներգակիրներ քվոտավորված և բավականին էժան գներով։ Դա և՛ գազն է, և՛ դիզվառելիքը, և՛ բենզինը, որը Հայաստանը ստանում է անկախ միջազգային շուկայում առկա տարբեր ճգնաժամերից։ Օրինակ՝ այսօր համաշխարհային շուկայում բենզինի որոշակի դեֆիցիտ կա, և Ռուսաստանը շատ քիչ է արտահանում բենզին ու դիզվառելիք, բայց Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, շարունակում է ստանալ դրանք Ռուսաստանից։ Եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, Ռուսաստանը կարող էր նաև կանգնեցնել դիզվառելիքի և բենզինի մատակարարումը դեպի Հայաստան։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ն մեզ տալիս է հնարավորություն մեր ապրանքները արտահանել դեպի այդ շուկաներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան, և այնտեղից ներմուծել տարբեր տեսակի վառելիք շատ ավելի էժան գներով։

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև հարստացված ուրանին, որը Մեծամորի ատոմակայանը ստանում է միջազգային գներից շատ ավելի էժան։ Հայաստանի շուկան այսօր գոյատևում է հենց այս երկու հանգամանքների շնորհիվ․ առաջինը՝ ռուսական շուկան, որտեղ մենք կարող ենք արտահանել մեր ապրանքները, և երկրորդը՝ Ռուսաստանի էներգետիկ համակարգից օգտվելու հնարավորությունը, որի շնորհիվ Հայաստանը կարողանում է էներգակիրներ ստանալ ավելի էժան, քան միջազգային շուկաներում։ Հետևաբար, Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կամ ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, կարող է բերել երկարատև տնտեսական ճգնաժամի, որի լուծումն այս պահին Հայաստանը չունի»,-ասում է Արմեն Մանվելյանը։

Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնին