Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս քարոզարշվի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք, ըստ մասնագիտական հանրույթի, հարցականի տակ են դնում Հայաստանի իշխանությունների՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողությունը: Մասնավորաբար, ի թիվս այլ հայտարարությունների, մայիսի 20ին նախընտրական հանրահավաքում, ըստ «ՀայաՔվեի», ուղիղ պատվեր է իջեցրել ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Ըստ այդմ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը կոչ է անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ դիմել դատարան՝ չեղարկելու Նիկոլ Փաշինյանի գրանցումը:

Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը «Փաստի» հետ զրույցում հղում է անում Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածին։ «Հոդվածի 8-րդ մասն ասում է՝ եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Այսինքն՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի բացառիկ լիազորություն՝ դիմելու դատարան, չեղարկելու իր իսկ կողմից գրանցած կուսակցական ցուցակը կամ թեկնածուին, եթե նրա կողմից իրականացվող խախտումները կրում են շարունակական բնույթ։ Կա նաև ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը, որը սահմանում է վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը։ Հոդվածը սահմանում է, որ արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործում, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտների և կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։ Հիմա ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Քարոզարշավի հանրահավաքի ժամանակ, երբ գտնվել է արձակուրդի մեջ, և ըստ էության, իրավունք չի ունեցել որևէ կերպ վարչական ռեսուրսից օգտվել, հայտարարել է, որ հաջորդ օրը ԱԱԾ-ն մտնելու է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելով իր մրցակցի նկատմամբ։ Սա ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման ամենագռեհիկ օրինակն է։ Վարչական ռեսուրսի կիրառմամբ քարոզչական հանրահավաքի ժամանակ փորձել է իր մրցակցին վարկաբեկել, վրան ճնշում գործադրել։ Դրան գումարած՝ դրա նախորդող օրերին ասել է, որ «սատկացնելու» է իր մրցակիցներին, հայտարարել է, որ իր մեկ այլ մրցակցից՝ Գագիկ Ծառուկյանից խլելու է ցեմենտի գործարանը և այլն։ Դրանք բոլորը վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են, որոնք շարունակական բնույթ են կրում։ Այդ հիմքով կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ ենք անում դիմել դատարան՝ չեղարկելու ոչ թե ՔՊ-ի, այլ Նիկոլ Փաշինյանի գրանցումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

«ՀայաՔվեն» այս ընտրություններին մասնակցող սուբյեկտ չէ, չի կարող գրավոր դիմում ներկայացնել։ «Այս անգամ դիտորդական նախաձեռնություն չենք իրականացնում, ընտրություններին էլ չենք մասնակցում՝ որպես կուսակցություն կամ դաշինք, ուստի սուբյեկտ չենք, բայց ազդեցություն ունենք այլ սուբյեկտների վրա։ Աջակցում ենք «Ուժեղ Հայաստանին», մյուս կողմից՝ «Բարգավաճ Հայաստանն» այս ամենի անմիջական տուժած կողմն է, իրենց այս գաղափարը կներկայացնենք, կհորդորենք, որ դիմում ներկայացնեն ԿԸՀ։ Բայց սա կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացառիկ իրավասությունն է, պարտադիր չէ, որ որևէ մեկն իրեն դիմի։ Նա պետք է այսպիսի որոշում ընդունի, բայց, ըստ էության, կօգնենք, որպեսզի այդպիսի դիմում լինի»,եզրափակում է Ավետիք Չալաբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն Մանվելյան