Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրարշավը հատեց միջօրեականը, և ներկա դրությամբ գործող իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չեն կարողացել բարձրացնել իրենց գետնատարած վարկանիշը, այլև զգալիորեն զիջել են դիրքերը: Այդ հարցում ընդդիմադիր ուժերին մեծապես օգնել է... անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Նրա ջղագրգիռ բռնկումները, արցախցի մեր հայրենակիցների հանդեպ անթաքույց չարությունն ու ատելությունը, մարդկանց վրա հարձակվելը, քաշքշելը, անմեջբերելի ու խայտառակ բառապաշարն ու արտահայտությունները, ընդդիմադիրների հասցեին սպառնալիքները ամենից արդյունավետն են աշխատում նրա դեմ: Այս օրերին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն անգամ դիպուկ կատակել էր, թե՝ «թողեք, թող խայտառակվեն...» (նմանակելով 2018-ին «մեմ» դարձած «թողեք, թող աշխատեն»-ը):

Մի խոսքով, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն ոչ միայն չեն վայելում հանրության աջակցությունը, այլև հիմնականում մերժված են ու մերժվում են:

Ակնհայտ է նաև, որ Փաշինյանն ու իր «առաջին շարքի» քպականները կաթվածահարության աստիճան վախենում են իշխանությունը կորցնելու հեռանկարից, ինչը ևս նման ջղագրգիռ դրսևորումների մեջ ընկնելու պատճառներից մեկն է: Այլ պատճառներ էլ կան: Փաշինյանը պարզորոշ տեսնում է, որ հայ ժողովրդին պատերազմով շանտաժի ենթարկելու իր թեզը գործնականում տապալվեց, չի աշխատում: Այսինքն, իր հիմնական կարգախոսը՝ «խաղաղություն» բառի չարաշահմամբ, հայտնվել է «խաղից դուրս» վիճակում: Ու ինչ անում են, որքան ավելի են ձայնները գլուխները գցում, այնքան ավելի ու ավելի շատ է այդ ամենը շրջվում իրենց դեմ: Ու դա, նկատենք, օրինաչափ է: Մարդիկ հոգնել են նույն՝ վանող տոնայնությամբ ու աղմկոտ երանգներով նույն ստերը 7-8 տարի շարունակ լսելուց:

Այս ամենի համատեքստում ոչ միայն ուրվագծվում, այլև պարզորոշ, շոշափելի դրսևորում է ստանում այն վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ կամ արդեն գնում է «մոլդովական տարբերակով»: Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններում (եթե այդ ֆարսը կարելի է այդպես կոչել) Եվրամիության, առանձին եվրոպական երկրների միջամտող ակտիվության ու ակնհայտ կողմնակալ մոտեցումների միջոցով մի կերպ «ընտրվեց» այդ երկրի նախագահ Մայա Սանդուի գլխավորած ուժը: Ի՞նչ արեցին Մոլդովայում: Բռնեցին ու քվեարկությունից առաջ գրանցումից հանեցին ընդդիմադիր ուժերից մեկին, մյուսին խոչընդոտեցին, գումարած՝ լայնածավալ ռեպրեսիաները: Ի լրումն, մոլդովական օրենքներով՝ քվեարկության իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները: Այդ հանգամանքից օգտվելով՝ եվրոպական երկրներում թույլատրվեց բացել հարյուրավոր ընտրատեղամասեր, իսկ Ռուսաստանում, որտեղ նույնպես շատ մոլդովացիներ կան, նման լայն հնարավորություն չընձեռվեց: Եվ այդ՝ «եվրո» քվեներով Սանդուն, կարելի է ասել, ԵՄ կողմից վերանշանակվեց Մոլդովայի ղեկավար:

Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանը կերգի՞ «Թխամաշկ մոլդավուհին»:

Ճիշտ է, ՀՀ օրենքները թույլ չեն տալիս եվրոպաներում ընտրատեղամասեր բացել ու քվեաթերթիկներ «լցնել»: Ի դեպ, այս առումով էլ հետաքրքիր դրվագներ կան: Օրինակ՝ քպական քարոզիչները ոգևորված գրում են, թե՝ Գերմանիայից գալիս են, որ քվեարկեն: Կամ եվրոպական այլ երկրից: Սակայն նույն այդ քպականները ջղաձգվում են, թե՝ «ինչո՞ւ են Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներ գալիս, որ քվեարկեն, նրանք կաշառվա՜ծ են, հասե՜ք, փրկե՜ք...»: Սա ավելին է, քան երկերեսանիությունը:

Մյուս կողմից՝ ընտրության մասնակից հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ բռնաճնշումները, ոստիկանական ու այլ պատժողական մարմինների միջոցով իշխանության հարձակումները «ձեռքի տակ» են: Եվ ոչ միայն «մոլդովական տարբերակով»: Ու ակտիվորեն այդ ռեպրեսիվ միջոցները Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանությանը ենթակա մարմինների կողմից ակտիվորեն կիրառվում են հիմնական ընդդիմադիր բոլոր ուժերի դեմ: Այնպես չէ, որ մինչև հիմա չէին կիրառվում: Երկիրը ապրում է բառացիորեն «գեստապոյականին» մոտ ռեժիմով, այս տարիներին հարյուրավոր մարդիկ են հետապնդվել քաղաքական պատճառներով, «անցել» փաշինյանական ռեժիմի բանտերով, իսկ շատերն էլ դեռ անազատության մեջ են:

Բայց այն հակաիրավական վակխանալիան, որ կատարվում է հիմա՝ ընտրություններից անմիջապես առաջ, իսկապես առանձնահատուկ արձանագրման է արժանի: Բացի այն, որ խախտված է հավասար պայմաններ ունենալու մրցակցային սկզբունքը (ընդդիմադիր հիմնական ուժերից «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի ազատությունը, գիտեք, կամայականորեն սահմանափակված է), նաև օրնիբուն քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր գործիչների, ամենից ակտիվ դեմքերի դեմ: Նախօրեին Նարեկ Կարապետյանի դեմ «փուչիկ» մեղադրանքով քրեական վարույթ հարուցվեց: Իսկ նույն օրվա երեկոյան էլ Փաշինյանը նախընտրական հավաքի ժամանակ (հա, հենց այդպես) ԱԱԾ-ին կարգադրեց հետապնդել ԲՀԿ ցուցակի 2-րդ համարին՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին... դավաճանության հոդվածով: Սա զավեշտ կլիներ, բայց ցավոք, իրականություն է: Սա նաև պաշտոնական լիազորությունների գերչարաշահում է:

Դեռ չենք խոսում տրցակներով, իբր, ընտրակաշառքի «հիմքով» հարուցված «գործերի» մասին, բոլորը՝ բացառապես ընդդիմադիրների դեմ, չենք խոսում քպականների կարգադրությամբ տասնյակ ձերբակալումների ու նմանօրինակ այլ անընդունելի դրսևորումների մասին: Բավարար է ասել, որ Փաշինյանի ինչ-որ մի նկար պոկելու համար քաղաքացուն ձեբակալեցին, տարան Նուբարաշենի հոգեբուժարան, ապա հայտարարեցին, թե նա ինքնասպան է եղել...

Մի խոսքով, ակնհայտ է, որ տեսնելով մերժված լինելը, ավելի ստույգ՝ ավելի համոզվելով դրանում, Փաշինյանը նախընտրական պրոցեսն է իրար խառնում՝ վերածելով այն ոստիկանապետական «բռնոցու»: Ընդդիմությունը, պետք է նկատել, տակավին «պահում է հարվածը»: Ու լավ է պահում. չի իջնում քպականության մակարդակի:

Նման պայմաններում Փաշինյանը փորձարկեց նաև սադրիչների տարբերակը, վստահաբար, էլի այդ «միջոցից» կօգտվի, թեկուզ՝ «տեսարաններ» ստանալու համար: Ուստի, ընդդիմության ներկայացուցիչների համար կարևոր է պահել սառնասրտությունը, չկորցնել հավասարակշռությունը, ինքնատիրապետումը և ընտրարշավի թափը պահել: Ինչպես, ի դեպ, հիմա անում են:

Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր հիմնական ուժերը, կարծում ենք, արդեն ավելի համակարգված պետք է գործեն՝ միասնական ճակատով, մոտիվացնեն ժողովրդին, որ գնան ընտրությունների և քվեարկության արդյունքներին տեր կանգնեն:

Տեսեք, սերտորեն չհամագործակցելով հանդերձ, ամեն դեպքում նրանք ստեղծել են մի իրավիճակ, որտեղ կա 1 Փաշինյան (սատելիտներն արդեն վաղուց խաղից դուրս են), որը 3-4 կողմից հարվածներ է ստանում: Իսկ ամենից ուժեղ հարվածներն ստանում է սովորական քաղաքացիներից, պարզ ու շիտակ հայ մարդկանցից:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Անհետ կորած ինը տարեկան աղջիկը կենդանի է գտնվելՎստահ եմ, որ Մինսկը և Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը. Լուկաշենկոն շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա կապակցությամբ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. ՓաշինյանՎերջ պետք է տանք Հայոց ցեղասպանության զենքայնացմանը, այդ կրակոցից մենք ենք զոհվել ու զոհվելու. Նիկոլ Փաշինյան Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները Օմանի ԱԳ նախարարը կայցելի Թեհրան․ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան Արագածոտնի մարզում բախվել են «MAN» բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվիԽոշոր hրդեհ է բռնկվել Օդեսայի «Էպիկենտրոն» լոգիստիկ կենտրոնի տարածքում Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազելՎթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է. Փաշինյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանԵրեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան «Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթանակով սկսեց մրցաշրջանը 8-ամյա աղջիկը մահացել է հազվագյուտ «ուղեղ ուտող» ամեոբայով վարակվելուց հետոՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Իրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով Այսօր, 36 տարի անց, մեր պարտականությունն է պաշտպանել ոչ միայն մեր սահմանները, այլև մեր պետականության հիմնադիր փաստաթուղթը, մեր անկախության մանդատը․ Սուրենյանց Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է