Անօդաչու թռչող սարքը ընկել է լիճը և պայթել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼատվիայում անհայտ ծագման անօդաչու թռչող սարք է պայթել լիճն ընկնելուց հետո, հաղորդում է Sputnik-ը։
«Կրասլավայի մարզի Կոմբուլի ծխական համայնքում այսօր առավոտյան տեղի է ունեցել անօդաչու սարքի հետ կապված ևս մեկ միջադեպ»․ մոտավորապես ժամը 8:00-ին բնակիչները հայտնել են Դրիձիս լիճը անօդաչու սարքի ընկնելու մասին։ Անօդաչու թռչող սարքը պայթել է ջրի հետ բախվելուց հետո։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան», - հաղորդում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանությանը։
Հաղորդվում է, որ քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են բեկորներ, որոնք, ենթադրաբար, արձակվել են անօդաչու թռչող սարքից։ Այնտեղ աշխատում են ոստիկանության աշխատակիցներ՝ իրենց սեփական անօդաչու թռչող սարքով, փրկարարներ՝ նավակով, և զինվորականներ։
Մեկ օր առաջ Լատվիայի արևելքում հայտարարվել էր օդային հարձակման մասին տագնապ՝ անհայտ անօդաչու թռչող սարքերի նկատման պատճառով։



