Կանադան դադարեցրել Է «Իսլամական պետության» ռմբակոծումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի զինված ուժերը դադարեցրել են ավիահարվածներն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության զինյալների դիրքերին: Այս մասին ասված Է երկրի պաշտպանության նախարարության մամուլի տեղեկագրում: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ ռազմական գործողությունը դադարեցվել Է փետրվարի 15-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կանադական ինքնաթիռները կմնան տարածաշրջանում, որոնք կշարունակեն հետախուզական թռիչքներ իրականացնել արեւմտյան կոալիցիայի կազմում:
Կանադայի ռազմաօդային ուժերն «Իսլամական պետության» դիրքերին սկսել են ավիահարվածներ հասցնել 2014 թվականի հոկտեմբերի 30-ին:
Մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում կանադական CF-18 կործանիչները կատարել են 1378 մարտական թռիչք, հասցվել Է 251 ավիահարված (246-ն Իրաքում եւ հինգը Սիրիայում):
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



