Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ռուսաստանում առաջարկում են ստեղծել «Պուտինի ճանապարհ» դեպի Հայաստան։ Մոսկվայում կայացած «Ռուսաստանը և աշխարհը․ երկխոսություններ — 2026» համաժողովի ընթացքում Կոմունիկացիաների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը հայտարարել է, որ եթե տարածաշրջանում քննարկվում է «Թրամփի երթուղին», ապա կարող է լինել նաև Ռուսաստանը Հայաստանին կապող «Պուտինի ճանապարհը»՝ Աբխազիայի և Վրաստանի միջոցով։

Այս հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ ԱՄՆ-ը հայտարարել էր «Թրամփի երթուղու» նախագծի ֆինանսավորման մասին՝ խոստանալով Հայաստանին տրամադրել 145 միլիոն դոլար։ Վաշինգտոնը նաև հայտնել էր, որ պատրաստվում է ներդրումներ կատարել տարածաշրջանային ենթակառուցվածքների և առևտրային նախագծերի զարգացման մեջ։

Թեմային անդրադարձել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ կոմունիկացիաների դիվերսիֆիկացիան ինքնին ողջունելի է, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով և ինչ պայմաններով են իրականացվելու նման նախագծերը։

«Եթե «Թրամփի ճանապարհը» ենթադրում է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության սահմանափակում, ապա ռուսական առաջարկի դեպքում խոսքը Ռուսաստանը, Աբխազիան, Վրաստանն ու Հայաստանը երկաթուղային ճանապարհով կապելու գաղափարի մասին է», — նշել է Սուրենյանցը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ խնդրի հիմնական հանգույցը Աբխազիայի չկարգավորված կարգավիճակն է, սակայն նախագծի իրագործման դեպքում Հայաստանը կարող է զգալի տնտեսական օգուտներ ստանալ։

«Այդ տարբերակը կթուլացնի Վերին Լարսի անցակետի եղանակային խոչընդոտներից կախվածությունը, իսկ երկաթուղին բեռնափոխադրումների ամենահուսալի միջոցներից մեկն է», — ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին առևտրի գերակշիռ մասը կապված է ռուսական շուկայի հետ։

Սուրենյանցի խոսքով՝ նման նախագիծը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական և արտաքին կապերի զարգացման լուրջ խթան։

«Ես միայն կողմ կլինեմ, եթե Հայաստան–Ռուսաստան–Վրաստան եռանկյունում բանակցությունների և օպտիմալ լուծումների միջոցով այս խնդիրը լուծում ստանա», — նշել է նա։

Միաժամանակ Սուրենյանցը կարծիք է հայտնել, որ գործող իշխանությունները կարող են չգնալ նման նախագծի իրականացմանը՝ հաշվի առնելով իրենց հարաբերությունները Ադրբեջանի և Արևմուտքի հետ։

«Գուցե նրանք Ադրբեջանից Հայաստանի կախվածությունը մեծացնելու նպատակով չգնան նման լուծումների», — հայտարարել է նա։

Թեմային անդրադարձել է նաև ԲՀԿ պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը։ Նրա խոսքով՝ առաջարկվող ճանապարհը վերաբերում է դեռևս Խորհրդային Միության տարիներին գործող հաղորդակցային ուղիներին, որոնք կապում էին ոչ միայն Հայաստանը Խորհրդային Միության, այլև Մերձավոր Արևելքի հետ։

«Հաշվի առնելով Իրանի հատուկ դիրքը ԵԱՏՄ-ում, դա, իհարկե, հատկապես տրանզիտային առումով, մեզ համար 1000 անգամ ավելի խոստումնալից է, քան Զանգեզուրի միջանցքը՝ այսպես կոչված «թրիփը», — նշել է Աբովյանը։

Նրա խոսքով՝ ռուսական առաջարկի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն չի ենթադրում որևէ երրորդ կողմի ներգրավվածություն։

«Այսինքն՝ «թրիփը» միջանցք է, իսկ այս տարբերակը ճանապարհ է, որը, ըստ էության, բացում է շատ մեծ և անհամեմատ ավելի ձեռնտու ու անվտանգ տրանզիտային հնարավորություններ՝ դեպի Աֆրիկա, Մերձավոր Արևելք, Իրան, ի վերջո՝ և՛ Ռուսաստան, և՛ Ասիա», — ասել է նա։

Աբովյանը նաև ընդգծել է, որ նախագծերը միմյանց չեն հակասում միայն այն դեպքում, եթե «թրիփը» ամբողջությամբ գտնվի Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո։

«Բայց մենք ունենք իրավիճակ, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ենթակառուցվածքի էական՝ 70 տոկոսից ավելի բաժնեմասը պատկանում է այլ պետության՝ տվյալ դեպքում Միացյալ Նահանգներին, իսկ միջնորդավորված՝ Թուրքիային և Ադրբեջանին», — հայտարարել է նա։

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի կարծիքով՝ Ռուսաստանը վերջին տարիներին զգալիորեն թուլացրել է տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ և այժմ փորձում է ամրապնդել կապերը Արևելքի, արաբական աշխարհի, Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ։

«Ռուսաստանին անհրաժեշտ էր ճանապարհ, որը շատ ավելի կարճ կլիներ, քան այն տարբերակը, երբ ապրանքները դեպի Իրան կամ Հնդկաստան տեղափոխվում են Թուրքիայի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, ապա՝ Սուեզի ջրանցքով», — նշել է Նահապետյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը այդ լուծումը տեսնում է Հյուսիս-հարավ միջանցքում, որի ճյուղերից մեկը անցնում է Հայաստանով՝ Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան ուղղությամբ։

«Կարծում եմ՝ Ռուսաստանի համար խիստ կենսական է, որպեսզի Հայաստանը և Վրաստանը դառնան այն կապող օղակը, որով Ռուսաստանը կարող է Հյուսիս-հարավ միջանցքը կենսունակ դարձնել նաև այդ երկու երկրների միջոցով», — ասել է նա։

Նահապետյանը չի բացառել նաև աբխազական երկաթուղու կամ Հարավային Օսեթիայով անցնող ավտոմոբիլային ճանապարհի վերագործարկման հնարավորությունը։

«Այս առումով Հայաստանը ամբողջովին կշահի՝ հաշվի առնելով, որ այսօր մենք կարող ենք դառնալ բազմաբևեռ աշխարհի երկու կարևորագույն պետությունների կապող տրանզիտային երկիրը», — նշել է վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ էական չէ, թե նախագծին ինչ անվանում կտրվի՝ «Թրամփի ուղի» թե «Պուտինի ուղի», քանի որ դրանք ավելի շատ քարոզչական ձևակերպումներ են։

«Սա այլընտրանք չէ, այլ կոնկրետ ճանապարհ, որը կապում է Ռուսաստանին և Իրանին՝ Վրաստանի և Հայաստանի միջոցով», — ընդգծել է Նահապետյանը։

Վերլուծաբանի գնահատմամբ՝ նման նախագիծը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային տեսանկյունից։

«Եթե Իրանը և Ռուսաստանը միմյանց հետ կապվում են նաև Հայաստանի միջոցով, ապա պատերազմի հավանականությունը տարածաշրջանում կտրուկ նվազում է», — եզրափակել է նա։
Այսպիսով, թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակներում նախաձեռնությունն ընդհանուր առմամբ դրական արձագանք է ստացել․ մասնագետների գնահատմամբ՝ այն կարող է նպաստել տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, երկրի տարանցիկ և ռազմավարական դերի բարձրացմանը, ինչպես նաև նոր տնտեսական ու հաղորդակցային հնարավորությունների ձևավորմանը։

Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութ