Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եթե քրոջս մեքենայից չի հրել, ուրեմն դրդել է. Գեղարքունիքում մահացած հղի կնոջ քույրը մանրամասներ է պատմել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Գեղարքունիքի մարզում ավտոմեքենայից նետված և մահացած 22–ամյա հղի կնոջ քույրը համարում է, որ ողբերգական դեպքի միակ մեղավորը փեսան է` Հայկ Ղուկասյանը։ Սոցցանցում որպես Վիտորյա Ռոզ ներկայացած աղջիկն այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուքում»։
 

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Երևան–Սևան–Իջան ավտոճանապարհին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածում կնոջ դի է հայտնաբերվել։ Վարորդը իրավապահներին պատմել էր, որ Ճամբարակից վերադառնալիս վիճել են հղի կնոջ հետ, և նա նետվել է ավտոմեքենայից։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ հղի կնոջ 21-ամյա ամուսինը ձերբակալվել է։
 

«Բառեր գտնելը շատ դժվար ա։ Քույրս էլ մեզ հետ չի…Երկար ժամանակ բողոքում էր ամուսնու տուն չգալուց, չաշխատելուց, դավաճանության դեպքերից, ձեռք բարձրացնելուց…Պատմում էր, որ ամուսինը բռնություն ա գործադրում իր նկատմամբ, ծեծում, վիրավորում, ճնշում։ Շատ էր խոսում բաժանվելու մասին ու նպատակ ուներ վերադառնալ Ռուսաստան, բայց մոլագարը մե՛կ շատ էր սիրում, մե՛կ ուզում էր բաժանվել, ո՛չ թողնում էր իրենից հեռու, ո՛չ կողքին էր պահում»,– գրել է Վիկտորյան։
Նա նշել է, որ անձամբ խոսել է Հայկի հետ, փորձել է օգնել քրոջը, անգամ առաջարկել է օգնել Հայկին աշխատանք գտնելու հարցում։
 

«Պատմության միակ մեղավորը Հայկ Սարգսի Ղուկասյանն ա, ու եթե ինքն էլ չի հրել մեքենայից, ապա դրդել ա դրան։ Ուզում եմ աչքի տակ առնեք, որ էս երիտասարդը 3–րդ անգամ ա նստում ղեկին առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ…ու ամեն անգամն ավարտվում ա որևէ ողբերգական դեպքով, բայց միևնույն ա` մնում էր ազատության մեջ»,– գրել է մահացած հղի կնոջ քույրը:
 

Նա մարդկանց կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել, մեկնաբանություն գրելուց առաջ վերանայել տեքստերը, քանի որ ոչ մեկն ապահովագրված չէ նման երևույթից։
 

«Ես էս ամենը գրում եմ ոչ միայն որպես քույր, այլ որպես մարդ, ով այլևս չի ուզում լռել։ Ընտանեկան բռնությունը «ընտանեկան հարց» չէ. լռությունը երբեմն կյանք է խլում։ Եթե ձեր կողքին կա մեկը, ով օգնության կարիք ունի, լսեք նրան, աջակցեք, մի անտեսեք նրա ցավը ու հակառակ իր կամքին դիմե՛ք քայլերի, որ կանխեք քանի դեռ շանս կա: Ու եթե դու ինքդ ես բռնության մեջ ապրում՝ խնդրում եմ, լուռ մի մնա»,– գրել է Վիտորյան։
Նա նշել է, որ ընդամենը 2 օր առաջ որոշում էին, թե ինչպես պետք է կազմակերպեին նորածնի «Gender party»–ն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Դեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր