Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թրամփի գործարքը Իրանի հետ անհանգստություն է առաջացրել Իսրայելում և Պարսից ծոցի երկրներում. WSJ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կիրակի օրը Մերձավոր Արևելքը սպասում էր ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագրի, որը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է ավարտին հասցնել՝ հակամարտության հետագա սրումը կանխելու համար, գրում է The Wall Street Journal-ը։

Սակայն քննարկվող գործարքի ձևաչափը լուրջ մտահոգություններ է առաջացնում ինչպես Իսրայելում, այնպես էլ Պարսից ծոցի երկրներում։ Աղբյուրների տվյալներով, միջնորդները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է հրադադարի երկարաձգում առնվազն 60 օրով, Հորմուզի նեղուցով նավարկության աստիճանական վերականգնում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցությունների մեկնարկ։ Նախնական սխեման ենթադրում է պատերազմի դադարեցում և իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան ծովային շրջափակման վերացում։

Ի պատասխան՝ Իրանը պետք է ժամանակավորապես բացի Հորմուզի նեղուցը և հրաժարվի տարանցման վճարներից՝ միջուկային համաձայնագրի և նեղուցի կառավարման ապագա մեխանիզմի շուրջ բանակցությունների ընթացքում։ Բացի այդ, Թեհրանը պահանջում է շուրջ 100 միլիարդ դոլարի ակտիվների մասնակի ապասառեցում և պատժամիջոցների մեղմացում, որպեսզի վերականգնի նավթի արտահանումը։

Միևնույն ժամանակ, համաձայնագրի ներկայիս նախագիծը չի պարունակում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր դրույթներ։ Միջնորդների վկայությամբ, իրանական կողմը միայն ազդարարել է ուրանի հարստացման սահմանափակումները և բարձր հարստացված նյութի պաշարների նկատմամբ միջազգային վերահսկողությունը քննարկելու պատրաստակամության մասին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստանում հայտարարել է, որ վերջին 48 ժամում որոշակի առաջընթաց է գրանցվել։ Ըստ նրա, համաձայնագիրը պետք է ապահովի Հորմուզի նեղուցի լիակատար բացումը և անդրադառնա Իրանի միջուկային ծրագրի առանցքային հարցերին։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի ներսում համաձայնագիրն արդեն բախվել է Իրանի նկատմամբ կոշտ գծի կողմնակիցների քննադատությանը, այդ թվում՝ սենատորներ Լինդսի Գրեմի և Թեդ Քրուզի կողմից։ Նրանք մտավախություն ունեն, որ գործարքը միայն կթուլացնի ճնշումը Թեհրանի վրա և թույլ կտա Իրանին ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում։

Հատուկ անհանգստություն համաձայնագիրը հարուցում է Իսրայելում։ Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ հակամարտության դադարը Իրանին հնարավորություն կտա վերականգնել ուժերն այն պահին, երբ Թեհրանը, իսրայելական ղեկավարության կարծիքով, վերջին տարիներին հայտնվել է ամենախոցելի վիճակում։ Հաղորդվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրավիրում է ռազմաքաղաքական կաբինետի նիստ՝ Իրանի շուրջ իրավիճակը քննարկելու համար։

Իսրայելցի պաշտոնյաներին մտահոգում է բանակցությունների երկրորդ փուլի շուրջ հստակության բացակայությունը, որը պետք է վերաբերի անմիջապես միջուկային ծրագրին։ Առանձին լարվածություն կա նաև Լիբանանի հետ կապված։ Իսրայելը մտավախություն ունի, որ համաձայնագիրը կարող է սահմանափակել Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» խմբավորման դեմ գործողությունների ազատությունը։

Աղբյուրների համաձայն, Նեթանյահուն արդեն ասել է Թրամփին, որ Իսրայելը մտադիր է պահպանել ռազմական գործողությունների ազատությունը լիբանանյան ուղղությամբ։ Պարսից ծոցի երկրները, հակառակը, շահագրգռված են հակամարտության հնարավորինս արագ դադարեցմամբ և նավթի արտահանման վերականգնմամբ, սակայն նաև մտահոգություն են հայտնում, որ նոր համաձայնագիրը փաստացի Իրանի համար լրացուցիչ ազդեցություն կամրագրի Հորմուզի նեղուցում և կուժեղացնի նրա դիրքերը ապագա տարածաշրջանային ճգնաժամերում։

Փորձագետները նշում են, որ նույնիսկ համաձայնագրի ձեռքբերման դեպքում պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ զգացվելու են։ Սովորաբար Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհի նավթի մատակարարումների մոտ 20%-ը, իսկ հակամարտությունն արդեն խաթարել է ավելի քան մեկ միլիարդ բարել հումքի փոխադրումը։

Թեև նեղուցի հնարավոր բացումը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային գների և տրանսպորտային ծախսերի նվազմանը, նորմալ նավարկության վերականգնումը ամիսներ կպահանջի։ ԱՄԷ-ի ADNOC էներգետիկ ընկերության ղեկավարի գնահատմամբ, նույնիսկ հակամարտության ավարտից հետո նեղուցով փոխադրումների ծավալները նախապատերազմյան մակարդակի միայն 80%-ին կկարողանան վերադառնալ մոտ չորս ամիս անց։

Վերլուծաբանները նաև զգուշացնում են, որ տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքի վնասների վերականգնման համար կարող է պահանջվել մինչև 58 միլիարդ դոլար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը