Վրաստանում կարող են կրճատել նախարարներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ապագայում չի բացառում կառավարության կազմի կրճատումը:
Կառավարության օպտիմալացման մասին առաջինը խոսել Է Վրաստանի ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն: Նա առաջարկել Է կիսով չափ կրճատել նախարարների կաբինետը՝ վերացնելով մի շարք նախարարություններ եւ պետնախարարների պաշտոններ, որպեսզի կրճատվեն պետական ծախսերը:
«Ապագայում հնարավոր Է կառավարության որոշակի օպտիմալացում: Սակայն դրա համար հարկավոր Է կատարել վերլուծություն եւ ռեալ գնահատական տալ այն իրադրությանը, որում մենք այժմ գտնվում ենք»,-հայտարարել Է Էներգետիկայի նախարարը «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:
Ներկայում Վրաստանի կառավարության կազմում կա 16 նախարարություն եւ երեք պետնախարար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



