ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքներն առաջին խաղափուլում
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանից մասնակցում են 16 շախմատիստուհիներ։
Առաջին տուրում հաղթեցին Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը, Նվարդ Հայրապետյանը։
Կեսական միավոր վաստակեցին Էլինա Դանիելյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը, Աննա Խաչատրյանը։
Պարտություն կրեցին Անահիտ Մկրտչյանը, Անահիտ Մուրադյանը, Անի Նահապետյանը, Կիտի Նադանյանը, Մանե Ղարիբյանը, Լիլիա Դանիելյանը, Թամարա Մանուկյանը, Լիդա Սինգը։
Առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 11 խաղափուլով:
Հետևեք մեզ՝ այստեղ



