Բեռլինի իշխանությունները բնակելի վագոններ կգնեն փախստականների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինի իշխանություններն այն կարծիքին են, որ առաջիկա գարնանը զգալիորեն կմեծանա Գերմանիայի մայրաքաղաք ժամանող փախստականների թիվը: Ուստի, չնայած քաղաքի առանձին շրջանների իշխանությունների խիստ դիմադրությանը, Բեռլինի Սենատը որոշում Է ընդունել բնակելի վագոններ գնել գաղթականներին տեղավորելու համար՝ պլանավորելով այդ նպատակի համար հատկացն ել շուրջ 30 հողատարածք եւ 78 մլն եվրո:
Ժամանակավոր «վագոնային գյուղերում», սկսած հունիսից, հնարավոր կլինի տեղավորել մինչեւ 15 հազար մարդու, որոնք կվերաբնակեցվեն անգարներից եւ մարզասրահներից:
Բնակելի վագոններում փախստականների կեցությունը կսահմանափակվի երեք տարով: Բեռլինի ֆինանսական վարչության հաշվարկներով՝ մեկ քնելատեղի արժեքը կկազմի օրական 4,75 եվրոյից մինչեւ 5,70 եվրո եւ վարչակազմի վրա շատ ավելի Էժան կնստի, քան այլ բնակելի մակերեսների վարձակալումը:
Մայրաքաղաքի յուրաքանչյուր շրջանում պլանավորվում Է ստեղծել առավելագույնը 3 նման ավան, սակայն առայժմ հրապարակված չԷ այն վայրերի ճշգրիտ ցուցակը, որտեղ տեղակայվելու են վագոնները:
Մինչ այժմ Բեռլինը փախստականներին ավելի քան 40 հազար քնելատեղ Է տրամադրել 150 օբյեկտներում, ընդ որում՝ 20 հազարին՝ ժամանակավոր տեղավորման վայրերում, իսկ 12,7 հազարին՝ հանրակացարաններում:
Պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Գերմանիա են ժամանել շուրջ 1,1 մլն փախստականներ: Նրանց տեղավորման հարցում լուրջ դժվարություններ կան ամբողջ երկրում: Վերակառուցվում եւ ապաստանների են վերածվում հին արդյունաբերական շենքերը, լքված դպրոցները, գործող մարզական կենտրոնները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



