Ռուսաստանում նշել են «Օրեշնիկի» նոր հնարավոր թիրախները Ուկրաինայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Անատոլի Մատվիյչուկը հայտարարել է, որ «Օրեշնիկ» հրթիռային համալիրը կարող է օգտագործվել Կիևում գտնվող կարևոր ռազմական և պետական օբյեկտների դեմ։ Նրա խոսքերը փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Մատվիյչուկի խոսքով՝ համակարգը նախատեսված է ամրացված շինությունների, ստորգետնյա հրամանատարական կետերի և արդյունաբերական օբյեկտների խոցման համար։ Նա որպես հնարավոր թիրախներ նշել է «Արսենալ», «Արտյոմ» և «Կրիստալ» գործարանները, նախկին Կիևի ռազմական շրջանի ստորգետնյա հրամանատարական կետը, ինչպես նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքն ու նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը։
Ռուս փորձագետը հավելել է, որ Կիևի և Կիևի մարզի տարածքում կան նաև այլ կարևոր ռազմական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հետախուզության կառավարման ստորգետնյա կենտրոններ, Վասիլկովի և Բելայա Ցերկովի ռազմական օդանավակայանները, ինչպես նաև Բորիսպոլ և Ժուլյանի օդանավակայանները։ Ավելի վաղ ռուս ռազմական թղթակից Ալեքսանդր Սլադկովը հայտարարել էր, որ Ուկրաինան նվազեցրել է Ռուսաստանի ուղղությամբ արձակվող անօդաչուների քանակը՝ Կիևի նկատմամբ հնարավոր հարվածների մասին ՌԴ ԱԳՆ նախազգուշացումներից հետո։
Հետևեք մեզ՝ այստեղ



