Սուտ և բամբասանք. Սողոմոնյանը՝ Թաթոյանի և Մարությանի քարոզարշավների ֆինանսավորման մասին
ՎԻԴԵՈՌուսաստանաբնակ գործարար և հասարակական գործիչ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը ֆինանսավորում է «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանի և «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանի քաղաքական քարոզարշավները։
Ավելի վաղ «Хроника Кавказа» անունով Telegram-ալիքը հայտնել էր, թե Սողոմոնյանն իբրև աջակցում է Մարությանի և Թաթոյանի քարոզարշավներին։ Այս ալիքի նյութերը ստեղծման պահից ի վեր տարածում են հայաստանյան իշխանությունների հետ կապված Telegram-ռեսուրսները։
«Առաջին անգամը չէ, որ իմ անունն օգտագործում են քաղաքական խաղերում։ Ուզում եմ ընդգծել, որ դա կատարյալ սուտ է ու բամբասանք։ Ես զբաղվում եմ բացառապես մարդասիրական ծրագրերով, որոնք որևէ կերպ կապված չեն քաղաքականության հետ»,- հայտարարել է Սողոմոնյանը։
Նա նաև նշել է, որ մայիսի 26-ին լրանում է Ավարայրի ճակատամարտի 1575-ամյակը՝ այն ճակատամարտի, որում հայերը, նրա խոսքով, պաշտպանել են քրիստոնեություն դավանելու իրենց իրավունքը։
Ներկայումս Սողոմոնյանն աշխատում է իշխան Վարդան Մամիկոնյանի մասին պատմող ֆիլմի վրա, որն այդ ճակատամարտում առաջնորդում էր հայոց զորքը և զոհվեց հանուն հավատի։
«Ես չեմ պատրաստվում որևէ մեկի օգտին քարոզչություն անել և իսկապես Հայաստանում քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Բայց ես սիրում եմ մեր ժողովրդին և ուզում եմ, որ նա բարգավաճի»,-հավելել է նա։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Մասնակցելու են տասնվեց կուսակցություն և երկու դաշինք։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



