Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՅունիբանկը որոշում է կայացրել անփոփոխ թողնել անշարժ գույքի գրավով սպառողական և հիփոթեքային վարկերի ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքները, որոնք ենթակա էին բարձրացման 2026 թվականի մայիսին։ Հաճախորդների ամսական վճարումները չմեծացնելու նպատակով բանկը մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը կշարունակի կիրառել գործող տոկոսադրույքները՝ չիրականացնելով նախատեսված բարձրացումը։
Միևնույն ժամանակ, այն վարկերի դեպքում, որոնց համար նախատեսված էր հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի իջեցում, Յունիբանկը կատարել է համապատասխան նվազեցում և սահմանված կարգով տեղեկացրել հաճախորդներին։
Յունիբանկը բարձր է գնահատում իր բարեխիղճ հաճախորդների վստահությունը և շարունակում է քայլեր ձեռնարկել վարկավորման բարենպաստ և հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ։



