Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Զիկա վիրուսը. ախտանշանները, տարածումը և բուժումը

ՖՈՏՈ

Panarmenian.net-ը գրում է.

2015-ի վերջում լրատվամիջոցներում հաղորդագրություններ հայտնվեցին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում Զիկա վիրուսով պայմանավորված վարակիչ հիվանդության տարածման մասին:

Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն մոծակների միջոցով և բնութագրվում է որպես բարորակ ընթացք ունեցող տենդ, որը նման է Դենգեի, Արևմտյան Նեղոսի և Չիկունգունիա տենդերին:

Իր անվանումը հիվանդությունը ստացել է այն վայրից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսի կրողը` կապիկին որսացել էին Զիկա անտառում, որը թարգմանաբար նշանակում է «անտառային թավուտներ»:

Հիվանդությունը տարածվում է արևադարձային և մերձարևադարձային կլիմայում, 2015-ի վերջում այն հատկապես մեծ տարածում ստացավ Բրազիլիայում: ԱՀԿ պաշտոնական աղբյուրները հայտնում են աշխարհում Զիկա տենդով վարակվելու ավելի քան 4 մլն դեպքի մասին:

Վիրուսը հայտնվում է մարդու արյան մեջ մոծակների խայթոցի հետևանքով, որոնք դասվում են Aedes ցեղատեսակին: Մի քանի օրում վարակվածների մոտ ի հայտ է գալիս բարձր ջերմություն, ցան, շաղկապենու բորբոքում:

Զիկայի շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Ուգանդայում, Աֆրիկայում դեղին տենդի տարածման կապակցությամբ սկսված գիտական հետազոտությունների արդյունքում: Այն հայտնաբերվել է մակակաների արյան մեջ 1947 թ., հետագա հետազոտություններն ի հայտ են բերել նրա առկայությունը երկրի բնակիչների օրգանիզմում:

Հաստատվել է նաև, որ Զիկա վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն սեռական շփման դեպքում, և մորից երեխային` ներարգանդային զարգացման փուլում:

Հիվանդության ինկուբացիոն շրջանի մասին քիչ բան է հայտնի, հավանաբար այն կազմում է 1-3 օր: Ախտանշանները վառ արտահայտված չեն և նման են այլ ինֆեկցիոն հիվանդություններին: Վարակի ընթացքը միշտ ավելի սուր է, խրոնիկ ձև հիվանդությունը չունի: Անցնում է բավականին արագ, սակայն վիրուսը կարող է փոխել մարդու օրգանիզմի գենային կառուցվածքները և հազվադեպ, բայց վտանգավոր բարդություններ առաջացնել:

Զիկայի վիրուսով վարակվելու կլինիկական ախտանշանները հետևյալն են.

• թեթև գլխացավ

• ընդհանուր թուլություն

• քոր և ցան մաշկի վրա (սկզբից ցանը հայտնվում է դեմքի վրա, հետո` տարածվում ամբողջ մարմնով)

• տենդ

• մկանացավ և հոդացավ, հոդերի հնարավոր այտուցով

• շաղկապենու բորբոքում

• ցավ ակնախոռոչի շրջանում

• խուսափում վառ լույսից

Եթե հիվանդը հղի կին է, քանի որ Զիկա վիրուսը կարող է ներթափանցել զարգացող պտղի օրգանիզմի մեջ, ի հայտ են գալիս պտղի զարգացման արատներ, որոնց թվին է դասվում նաև միկրոցեֆալիան` երեխան ծնվում է գլխուղեղի փոքր քաշով և փոքր գանգով: Դա ուղեկցվում է երեխայի մտավոր թերզարգացմամբ հետագայում իմբեցիլության և տկարամտության զարգացմամբ: Մեծահասակների մոտ վարակից հետո զարգանում է Գիեն-Բարեի ախտանիշը, որի դեպքում ձևավորվում է աուտոիմունային գործընթաց` արտահայտված մկանների թուլությամբ (միաստենիա): Սովորաբար այդ սինդրոմի դրսևորումներն անհետանում են ինքնուրույն առանց մնացորդային երևույթների:

Հատուկ բուժում, ուղղված պաթոլոգիկ գործընթացի հարուցիչի ոչնչացմանը, Զիկա տենդի համար գոյություն չունի: Բուժումը ենթադրում է անկողնային ռեժիմ, հեղուկների օգտագործում ինտոկսիկացիայի մակարդակի նվազեցման նպատակով, ինչպես նաև հեշտ յուրացվող և վիտամիններով հարուստ սնունդ: Բարձր ջերմությունն իջեցնելու և հոդերում ցավոտ զգացողությունների նվազեցման համար կարող են կիրառվել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ացետիլսալիցիլաթթու, իբուպրոֆեն, պարացետամոլ), բացառելու համար Դենգեի տենդի զարգացումը, որի դեպքում կա տարբեր լոկալիզացիայի արյունահոսությունների վտանգ: Սովորաբար ընդհանուր խորհուրդները կատարելուց մի քանի օր անց Զիկա տենդի դրսևորումները նվազում են, իսկ հիվանդության սկզբից 7-8-րդ օր անց անհետանում են:

Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըՆպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր