Հայաստանի առաջնությունն ավարտված է․ հայտնի են արդյունքները
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Fastex Պրեմիեր լիգայի վերջին` 27-րդ տուրում կայացան առաջնության եզրափակիչ հանդիպումները։
Այս տուրին արդեն չեմպիոնի կարգավիճակով մոտեցած «Արարատ-Արմենիան» նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց «Գանձասարին». հանդիպման միակ գոլը 42-րդ րոպեին հեղինակեց Ժիրայր Շաղոյանը։
«Փյունիկը» կամային հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։ Արդեն 3-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Պետրոս Ավետիսյանը, սակայն երևանյան թիմը կարողացավ բեկել խաղի ընթացքը Խավի Մորենոյի (22) և Ֆիլիպե Ալմեյդայի (84) խփած գնդակների շնորհիվ։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Նոան» հյուրընկալվելիս 5-0 հաշվով ջախջախեց «Ուրարտուին»։ Աչքի ընկան Գոռ Մանվելյանը (2), Նիկոլաս Սենտինին (5), Արամ Խամոյանը (59), Մարին Յակոլիշը (76) և Գուստավո Սանգարեն (78′)։
Այսպիսով, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» (60 միավոր) մեր երկիրը կներկայացնի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։
Մրցաշարային աղյուսակում համապատասխանաբար 2-ից 4-րդ տեղերը զբաղեցրած «Նոան» (56 միավոր), «Փյունիկը» (55 միավոր) և «Ալաշկերտը» (53 միավոր) իրենց եվրագավաթային պայքարը կսկսեն Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլից։
Բարձրագույն խմբում իր ելույթներն ավարտում է և առաջնությունից դուրս է մնում վերջին հորիզոնականը զբաղեցրած «Շիրակը» (13 միավոր)։
Հետևեք մեզ՝ այստեղ



