Այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳ108 տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Այդ օրվան նախորդել էին բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Անդրկովկասի անկախության ճանաչումը և ռուսական զորքերի հապճեպ դուրսբերումը կովկասյան ամբողջ ռազմաճակատից, օսմանյան զորքերի կողմից սրընթաց հարձակումը, որի արդյունքում տառացիորեն երեք ամսում գրավվեց ողջ Արևմտյան Հայաստանը, և սկսվեց ներխուժումը Արևելյան Հայաստան:
Արևելյան Հայաստանի տարածքում սակայն օսմանյան զորքերը հանդիպեցին հայ ժողովրդի վճռական և կատաղի դիմադրությանը: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մոտ մեկ շաբաթ մղված արյունալի ճակատամարտերի արդյունքում օսմանյան բանակը կանգնեցվեց և հետ շպրտվեց, տալով մեծ կորուստներ, իսկ օսմանյան կառավարությունը ստիպված եղավ ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը և հաշտության պայմանագիր կնքել նրա հետ:
Այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության, և նրա գոյությունն իսկ հնարավոր է դարձել միայն ու միայն 1918 թ. մայիսին կազմակերպված միահամուռ դիմադրության և վճռական հաղթանակների շնորհիվ: Առանց դրանց, հայկական պետություն այսօր չէր լինի, իսկ մեր երկրի բոլոր տարածքներն էլ այսօր կիսված կլինեին Թուրքիայի և Ադրբեջանի միջև:
Խոնարհելով գլուխներս մայիսյան հաղթանակների հերոսների հիշատակի առաջ, միշտ հիշենք, որ առանց պայքար չկա հաղթանակ, իսկ առանց հաղթանակ չկա արժանապատիվ կյանք: Փառք պայքարած և հաղթանակած մեր հերոսներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



