Բաներ, որոնք չի կարելի հանդուրժել կյանքում
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Կյանքում կան բաներ, որոնք մենք ստիպված ենք հանդուրժել, օրինակ վատ եղանակը, խցանումները ճանապարհին և այլն: Միևնույն ժամանակ կան բաներ, որոնք մեզանից են կախված և հանդուրժելով դրանց գոյությունը` մենք փչացնում ենք սեփական կյանքը:
Առաջին և կարևոր բանը այդ շարքում ինքնախաբեությունն է, երբ դուք ազնիվ չեք լինում ինքներդ ձեզ հետ, ինքնախաբկանքի գիտակցումն անվերջ տանջում է ձեզ, խլում ձեր էներգիան և նվազեցնում ինքնագնահատականը:
Մյուս կարևոր բանը, որ չպետք է հանդուրժել կյանքում, սիրելի մարդկանց հետ շփման պակասն է: Երբ դուք վշտացել եք սիրելի մարդուց և չեք խոսում նրա հետ, այդ իրավիճակը վերջիվերջո ձեզ մոտ առաջ կբերի այնպիսի բացասական հույզեր, ինչպես օրինակ կասկածամտությունը, անօգնական լինելու զգացողություն և այլն:
Միգուցե ժամանակն է, որ դուք սկսեք անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ և չամաչեք սեփական սխալներն ընդունելուց ու դրանք շտկելուց:



