Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է․ Գագիկ Ծառուկյան
ՎԻԴԵՈՄայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է։ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում կերտված հաղթանակները դարձան մեր պետականության վերածննդի հիմքը՝ ապացուցելով, որ հայ ժողովուրդը հաղթում է, երբ միավորված է հայրենիքի ու ազգային արժեքների շուրջ։
Այս կարևոր ու խորհրդանշական օրը ապարանցիների և բազմաթիվ քաղաքացիների հետ երթով բարձրացանք դեպի «Վերածնունդ» հուշահամալիր՝ խոնարհվելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած քաջորդիների անմահ հիշատակի առաջ։
Բաշ Ապարանի հերոսամարտի ոգին այսօր էլ շարունակում է միավորել սերունդներին՝ փոխանցելով ուժ, հավատ ու վստահություն։ Հավատ, որ միասնական հայ ժողովուրդը դեռ շատ հաղթանակներ է կերտելու։
Շնորհավո՜ր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



