Ժամանակավորապես ճանապարհ կփակվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տ-2-26, /Տ-2-25/ (Բարձրաշեն)-Երևանի սահման (Նուբարաշեն) ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում մայիսի 30-ին և 31-ին՝ ժամը 09.00-ից մինչև 19.00, կատարվելու են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, ինչի պատճառով նշված ժամերին ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։
Վարորդներին առաջարկվում է Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով։
Ճանապարհային դեպարտամենտ
Հետևեք մեզ՝ այստեղ



