Հարյուրավոր զինված գրոհայիններ Թուրքիայի սահմանից անցել են Սիրիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարյուրավոր զինված գրոհայիններ անցել են թուրք-սիրիական սահմանը եւ ուղեւորվել դեպի Ազազ քաղաք, որը գտնվում է քրդական զինված ջոկատների վերահսկողության տակ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների շարքերում իր աղբյուրը, մոտ երկու հազար զինված գրոհայիններ մեքենաներով լքել են Թուրքիայի տարածքը եւ ուղեւորվել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Ազազ քաղաք:
Նրանց խնդիրն է ամրացնել քաղաքի պաշտպանությունը, որին են մոտենում կառավարական զորքերի եւ քրդական ջոկատների համատեղ ուժերը, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, սահմանը հատել է 500 մարդ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



