Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ «Հայաստան» դաշինքում արդեն որոշում կա ՆԳ ապագա նախարարի մասով: Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, միայն այս հարցով չէ, որ հստակություն կա. ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը բծախնդրորեն քննարկում է ապագա կառավարության կազմը, ավելին՝ կան նաև մի քանի կոնկրետ անուններ:
Ընդ որում, կառավարության անդամների թեկնածուները թե՛ պատգամավորական ցանկից են, թե՛ ցանկից դուրս, առավելապես երիտասարդ գործիչներից։ Անունները, սակայն, չեն հրապարակայնացվում՝ վերջին օրերին այդ մարդկանց նկատմամբ բռնաճնշումներից խուսափելու նպատակով:
Մեր աղբյուրը ևս այս պահին ձեռնպահ մնաց մանրամասներ նշելուց՝ խոստանալով առաջիկա օրերին մի քանի անուն ասել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



