Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսպանիայի Կոնգրեսի նախագահը ԼՂ հիմնահարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը փետրվարի 17-ին հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության Կոնգրեսի նորանշանակ նախագահ Պաչի Լոպեսի հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Ադոնցը շնորհավորել է Պաչի Լոպեսին Իսպանիայի Կոնգրեսի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձել են երկու պետությունների միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարներին` կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերն ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Դեսպան Ադոնցը տեղեկացրել է, որ հայկական կողմը պատրաստ է իսպանացի գործընկերների հետ աշխատել հնարավոր բոլոր ուղղություններով՝ ի շահ երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման:

Կոնգրեսի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և նշել, որ Ավետ Ադոնցն օտարերկրյա առաջին դեսպանն է, ում նա ընդունում է պաշտոնն ստանձնելուց ի վեր: Պաչի Լոպեսը նշել է, որ մշտապես հետաքրքրված է եղել Հայաստանով, նրա պատմությամբ, ինչպես նաև հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

Դեսպան Ադոնցը զրուցակցին հանգամանալից ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները, տարածաշրջանում առկա իրավիճակը: Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Պաչի Լոպեսը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` միջնորդների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Այս համատեքստում նա կարևորել է հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության միջոցների ներդրման անհրաժեշտությունը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ողջ աշխարհում` այդ թվում նաև Իսպանիայում տեղի ունեցած միջոցառումների և դրանց խորհրդի շուրջ քննարկումների համատեքստում դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել նախորդ տարի Իսպանիայի Կոնգրեսում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների համար:

 

Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 25/26-ին լույս չի լինելուՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ինՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրելԻՀՊԿ․ Վաշինգտոնն ի վիճակի չէ բացել Հորմուզի նեղուցը նավարկության համարՍևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրելՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն չի իրականացնումԲարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահըԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան