Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

Եվրոպական քաղաքական համանյքի համաժողովի և նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցի ժամկետներն ընտրված էին այդ նպատակով: Իհարկե տպավորիչ է, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, գալիս ու "քաջալերում" են Նիկոլին՝ չխորանալով Հայաստանի հետագա հիմնախնդիրների մեջ:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի “Touch-and-Go” այցը, Հայաստանի հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների մասին ստորագրված հուշագիրը, այնուհետև՝ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը ևս նախընտրական աջակցության վերածվեց: Կարելի է նաև ենթադրել, որ պաշտոնական Երևանն էր խնդրել, նման գրառում անել:
 
Նախընտրական ցուցահանդեսի վերածված զորահանդեսը և դրա մատուցումն իրականացվեց ոչ թե պետության ռազմական ուժի դրսևորման, այլ մեկ անձի շուրջ քարոզչության նպատակով: Ամբողջը քարոզչական տեքստն ուղղված էր ոչ թե պետության տարածքային ամբողջականությանն ու անձռմխելիությանը, այլ քարոզվում էր՝ “տեսեք ինչ վատն են նախկինները ու ինչ լավն է Նիկոլը” թեզը: Իրականում, հայկական զորահանդեսների գաղափարաբանության համար պատեհ առիթը՝ սեպտեմբերի 21-ի անկախության հոբելյանական տարեդարձներն են:
 
Ասում են, որ առաջիկա օրերի գինու փառատոնը ևս ծառայեցվելու է Նիկոլ Փաշինյանի անձի՝ ուղղակի և անուղղակի քարոզչությանը: Կենացների, ողջագուրումների ու պաչիկների բեմադրություններ, ցափ-ծիծաղ, երգ ու պար... Մի խոսքով, սիրելի ժողովո՛ւրդ, “մէ քեֆ, մէ ուրախություն”-ը ձեզ Նիկոլ պապին է պարգևել:
Այս ամենը հասկանալի է: Աղետներից, պատերազմներից, մարդկային, տարածքային կորուստներից ու վնասներից հետո, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի համար, ծխածածկույթ կարող էին ապահովել միայն չընդհատվող շոուներն ու մասշտաբային մանիպուլյացիաները:
 
Մի բան հասկանալի չէ: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց Աստանա (որտեղից ստացել էր “Ոսկե Արծիվ” բարձրագույն պետական պարգևը) և ԵԱՏՄ նիստը ինչու՞ չվերածեց իր նախընտրական PR-ի: Արձակուրդից մեկ օրով վերադառնալը դժվար չէր:
 
Չեմ կասկածում, որ եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ կարող էր այդ նիստից ունենալ նախընտրական օգուտ՝ ստանալով ԵԱՏՄ անդամ երկրների լիդերների բարի խոսքերն ու հաջողության մաղթանքները՝ նա անպայման կգնար: Իսկ ՔՊ քարոզչության “ռահվիրաները” կաղմկեին ևս մեկ աշխարհացունց ու աննախադեպ դիվանագիտական ձեռքբերման մասին: Նրանք հայ տնտեսվարողներին կպատմեին, թե ինչպե՛ս է քաջաբար մարտնչող Փաշինյանը ճանապարհ հարթում դեպի ԵԱՏՄ շուկաներ՝ հանուն մեր քաղաքացիների բարօրության: Այնպես, ինչպես անում էին առ այսօր, երբ Նիկոլը մասնակցում էր ԵԱՏՄ բոլոր նիստերին:
 
Սա չի՞ խոսում արդյոք այն մասին, որ Հայաստանի հետ կապ ունեցող արտաքին աշխարհի մի մասի մոտ, Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է վստահությունը, և նա գիտի այդ մասին: Հետևաբար, ի՞նչ երաշխիքներ կան, որ մի գեղեցիկ օր, նա չի կորցնի վստահությունը նաև Արևմտյան աշխարհի մոտ:
 
Գուցե այդ պատճառո՞վ է ամերիկյան վարչակազմն առաջնորդվել՝ “երեկոյան հազվագյուտ մետաղների հուշագիրը՝ առավոտյան աջակցությունը” պրագմատիկ սկզբունքով:
 
Շարունակ միմյանց հակասող հայտարարութուններ անող ու հակասական քաղաքականություն վարող երկրի կառավարիչներին դժվար է վստահելը:

Թիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանՀայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Դուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԱռեղծվածային մահվան դեպք Երևանում․ Արաբկիրի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմին Հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հայտարարություն է տարածել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումՀավելումների թաքնված վտանգները․ ՀՎԿԱԿ-ի զգուշացումը Ինչ են քննարկել Լուկաշենկոն և Մակրոնը Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Եթե հայ ժողովուրդը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից և ընտրի Եվրամիությունը, չենք կարող դեմ լինել․ Լուկաշենկո Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում․ կան վիրավորներ Թուրքիայում խորտակված նավի բոլոր 110 ուղևորները փրկվել են «Ոսկե գնդակի» ֆավորիտները Եթե Հայաստանն սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել․ Պուտին Կոտայքի մարզում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը Գայի պողոտայում բախվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ վիրավորներն անչափահասներ են «Եվրասիա-Հայաստան»-ի հայրենասիրական մեծ միջոցառումը Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքն Աբովյան քաղաքում․ ՀայաՔվեՍամվել Կարապետյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար ՊՍԺ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հայտացուցակը «Պոպուլիստների ժամանակը անցել է»․ Սամվել ԿարապետյանՄենք հենվելու ենք մեր երիտասարդների վրա․ Սամվել ԿարապետյանՖրանսիայից՝ անվստահությամբ. սփյուռքը երես է դարձրել Փաշինյանից«1000 դհոլ» նախագծի «Վերածնունդ» տեսահոլովակի պրեմիերան՝ հաշտության և միասնության ուղերձով 2027 թվականին Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայանալու է որպես Պատվո երկիր. մանրամասներ Ո՞ւր ես մեզ ուղղորդում, գնանք Ադրբեջա՞ն. Մարուքյանը՝ ՍաքունցինԳյուղացիները փակել էին Երևան–Արմավիր ավտոճանապարհը․ պատճառը՝ լոլիկի արտահանման խնդիրներն են Այդ աթոռը մեծ պատասխանատվություն է ինձ համար․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Աբովյանում է«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՔանաքեռումՊատմության հիշողները իրենց թշնամիներն են․ ԿարապետյանՀայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավnրվել է (տեսանյութ) Մարդկանց իրենց կարծիքը ասելու համար ձերբակալում են․ ԿարապետյանՀունիսի 3-ին՝ ժամը 16:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին․ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուց կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ․ «Ուժեղ Հայաստան»Էդմոն Մարուքյանը պահանջում է, որ Իոաննիսյանը մինչեւ հունիսի 7-ը հրապարակային հերքում ներկայացնիՀետևողական ենք լինելու մշակույթի զարգացմանը մարզերում․ Սամվել Կարապետյան43-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել Ազատության պողոտայից․ նա ձերբակալվել է Ադրբեջանից մեր դեմ իրականացվող արշավի զվուկը բարձրացվել է. Էդմոն ՄարուքյանՀամաճարակի վտանգ, Սևանում հայտնի սննդի կետ միսը մատակարարվում է փնթի ու գարշահոտ վայրից Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատուIDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ«Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում է. ՈւղիղՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին Նարեկ Կարապետյանի և Թովմաս Առաքելյանի զրույցը ԼՀԿ քարոզարշավը Տավուշից. Էդմոն Մարուքյանը Տավուշում կոչ է արել քվեարկել ԼՀԿ օգտին, որ սահմանամերձ մարզը ԱԺ-ում պատգամավոր ունենա