Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար․ Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իշխանության «հարամության» սցենարները։ Գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

««Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի և փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն՝ հղում անելով վերջին շրջանում հրապարակված օտարերկրյա դեղին մամուլի  և դրանց հիմա վրա վերլուծություններ սարքած այլ լրատվամիջոցների մի շարք հետաքննությունների։ Դիտորդական այս առաքելությունը  ղեկավարում է ոչ անհայտ Դանիել Իոաննեսյանը։ Դեռևս ընտրարշավից 3-4 ամիս առաջ հիմանական ընդդիմադիր շրջանակներում, մամուլում, Երևանի սրճարաններում ակտիվ քննարկվում էր, որ հենց Փաշինյանը տեսնի, որ պարտվում է՝ Դանիել Իոաննիսյանը կդիմի իրավապահներին և իշխանությունը կգնա, այսպես կոչված, Մոլդովոկան սցենարով։ Կարծես թե պրոցեսը սկսվում է։ Բոլոր հարցումներով ընդդիմադիր 3 կամ  4 ուժերը ապագա ԱԺ-ում կազմում եմ կոալիցիա, հետևաբար նոր կառավարություն։ Հենց սա է  իշխանությանը  դրդում գնալ ճակատագրական սխալին՝ ներդնելով «մոլդովական սցենարը» կամ, ավելի ճիշտ, ընտրությունների «հարամությունների» համակարգը։

Հարամություն համար 1

Իշխանությունը քաղաքական որոշում է կայացնում առաջատար երեք ուժերից մեկին դուրս թողնել ընտրական գործընթացից։ Մեր մյուս երկու գործընկերների հարցը քննարկելը կոռեկտ չենք համարում, սակայն եթե թիրախը լինի ԲՀԿ-ն, ապա մեր արդեն բավարար մոտիվացված, կազմակերպված և բարձր քաղաքական էներգիա ունեցող ընտրազանգվածը՝ խարիզմատիկ  առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մեկ կոչով կկենտրոնանա մյուս ազդեցիկ ընդդիմադիր ուժերի շուրջ։ Այսինքն՝ մենք ունենք նաև գործողությունների պլան Բ։ ԲՀԿ ձայները չեն փոշիանա, դրանք կգնան 1-2  ուժի, ու ապագա ԱԺ-ում 3 ընդդիմադիր խմբակցությունները կկազմեն նոր կառավարություն։ Նման պայմաններում ընդհանուր գործը չի տուժի։ Ուղղակի երկրում մթնոլորտը կդառնա էլ ավելի արմատական։

Հարամություն համար 2

Ընտրական գործընթացից դուրս են թողնվում երկու ազդեցիկ ընդդիմադիր ուժեր։ Սա արդեն մոլդովական սցենարի առավել կոշտ և վտանգավոր կիրառումն է։ Սա կնշանակի, որ ընտրություններ փաստացի տեղի չեն ունեցել, և կստեղծի խոր քաղաքական ճգնաժամի բոլոր նախադրյալները։ Բնական պատասխանը լինելու է հասարակական լայն դիմադրությունը և հայկական հեղափոխությունը։ Իշխանության համար սա կարող է թվալ իրավիճակը վերահսկելու միջոց, սակայն իրականում նման քայլերը միայն արագացնելու են քաղաքական փոփոխությունների գործընթացը։ Ժողովրդի ընտրության իրավունքի սահմանափակումը երբեք չի դարձել որևէ իշխանության երկարաժամկետ պահպանման երաշխիք։ Մենք հասկանում ենք, որ իշխանությունը մի պահից դադարում է սառը մտածել։ Հանրային դժգոհությունն աճում է, իսկ վարչական ռեսուրսի հնարավորություններն այլևս չեն ապահովում նախկին արդյունքը։ Սակայն նույնիսկ այս իրավիճակում նա դեռևս ունի  հնարավորություն՝ չգնալ նոր ճակատագրական և անշրջելի սխալների ճանապարհով։ Եթե Փաշինյանը պարտվում է, ապա պետք է հեռանա իշխանությունից քաղաքական և ժողովրդավարական ճանապարհով։ Անվտանգության բոլոր երաշխիքներով։ Եթե առանց հարամությունների վերարտադրվում է, ապա պետք է գնա ներքին երկխոսության և երկրում լարվածությունը թուլացնելու միակ խելամիտ ճանապարհով։ Եթե, սակայն, նա ընտրի «հարամությունների», կեղծիքների, ռեպրեսիաների ճանապարհը, ապա գուցե կարողանա շատ կարճ ժամանակով երկարաձգել իր իշխանության կյանքը։ Բայց այդ դեպքում դրա ավարտը կլինի շատ ավելի ծանր, շատ ավելի անկանխատեսելի և շատ ավելի տխուր՝ ինչպես իր, այնպես էլ երկրի համար։

Մի փոքր եղբայրական Մոլդովայի  մասին

Բնակչության ճնշող մեծամասնությունը նաև Ռումինիայի քաղաքացի է, որը ԵՄ անդամ է, սահմանակից է այդ երկրին և տնտեսական ու  բոլոր այլ առումններով խորը ինտեգրացիայի մեջ է։ Սա մեր և Մոլդովայի մեծագույն տարբերությունն է, հետևաբար սցենարի հետևանքների տարբերությունը։  Մոլդովայում դատարանը մեկ տարի հետո ընդունեց, որ հակաօրինական էր քաղաքական ուժին ընտրություններից դուրս թողնելը։ Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար»,-գրել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր