Դավութօղլուն Անկարայի պայթյունի մեջ մեղադրում է Սիրիայի քրդերին. վերջիններս հերքում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարայում զինվորականներին տեղափոխող ավտոբուսների պայթյունն իրականացրած մահապարտը եղել է Սիրիայի քրդական YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) անդամ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը պնդել է, թե ավտոմեքենայով իրեն պայթեցրած մահապարտը եղել է 1992 թ.-ի ծնված Սալիհ Նեջարը, ով ամիսներ առաջ փախստականների հետ Սիրիայից Թուրքիա է մտել։
Դավութօղլուի այս մեղադրանքները հերքել է Սիրիայի քրդերի զինված կառույց YPG-ն՝ հայտնելով, որ իրենք երբեւէ Թուրքիայում որեւէ գործողություն չեն կատարել։
Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով սպանվել է 28 եւ վիրավորվել 61 մարդ, որոնց գերակշիռ մասը զինվորականներ են։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



