Սպասում ենք արդարության վերականգնմանը. Արագածոտնի թեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր լրացավ Արագածոտնի թեմի հիմնադրման 30-րդ տարեդարձը: Թեմի ողջ հոգևոր դասը, աշխատակիցները և հավատավոր ժողովուրդը այս առիթով շնորհավորում է թեմի առաջնորդին՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին:
«Արդեն տասնվեց տարի Սրբազան Հայրն իր հայրական հոգատարությամբ և անդուլ աշխատանքով առաջնորդում է թեմը՝ դառնալով բազմաթիվ նախաձեռնությունների, կրթական, մշակութային և հոգևոր ծրագրերի ոգեշնչողն ու իրականացնողը՝ իր առջեւ ունենալով լուսավոր տեսլական։
Արագածոտնի թեմի վերջին տասնամյակների պատմությունն անհնար է պատկերացնել առանց Սրբազան Հոր անձնվեր ծառայության։ Բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր նոր շունչ են ստացել, երիտասարդական, կրթական ու վանական կյանքը՝ նոր թափ, իսկ հոգևոր ծառայությունը՝ նոր զորություն։ Այս ամենի հիմքում եղել է Սրբազան Հոր հավատարմությունն առ Աստված, նվիրումը Եկեղեցուն և հոգատար սերը թեմի յուրաքանչյուր զավակի հանդեպ։
Հանիրավի մեղադրանքների պատճառով Սրբազան Հայրն արդեն տևական ժամանակ է, ինչ զրկված է իր առաջնորդական առաքելությունն իրականացնելուց, սակայն հոգեւոր դասն ու բոլոր աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ շարունակում են ծառայել՝ զգալով Սրբազան Հոր օրհնությունը եւ աղոթքը։
Սիրելի’ Սրբազան Հայր, շնորհավորում ենք Ձեզ թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով։
Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր զավակները սպասում են արդարության վերականգնմանը, Ձեր բարի վերադարձին և այն օրվան, երբ կրկին հնարավորություն կունենան Ձեր հայրական օրհնությունը ստանալու»,- նշված է թեմի տարածած հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



