Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա Ռոստոմյան

«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման»
Վերջին օրերին ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանությունները փորձում են Հայաստանում կիրառել, այսպես կոչված, «մոլդովական սցենարի» առանձին տարրեր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական սրման, արտաքին քաղաքական վեկտորի վերափոխման և հասարակության մեջ հակառուսական օրակարգի ակտիվ առաջմղման միջոցով։
 
Սակայն այս քաղաքականության հեղինակները կամ չեն գիտակցում, կամ միտումնավոր անտեսում են մի հիմնարար հանգամանք. Հայաստանը և Մոլդովան գտնվում են արմատապես տարբեր աշխարհաքաղաքական, տնտեսական և անվտանգային միջավայրերում։
 
Մոլդովայի և Հայաստանի միջև առաջին ու ամենակարևոր տարբերությունն այն է, որ Մոլդովայի քաղաքացիների զգալի մասը միաժամանակ նաև Ռումինիայի քաղաքացի է։ Իսկ Ռումինիան Եվրամիության անդամ պետություն է, որն ունի ընդհանուր սահման Մոլդովայի հետ և վերջինիս հետ գտնվում է տնտեսական, սոցիալական, կրթական ու ենթակառուցվածքային խորը ինտեգրման գործընթացում։
 
Եթե Ռուսաստանի կողմից կիրառվում են տնտեսական սահմանափակումներ կամ քաղաքական ճնշումներ, Մոլդովան ունի այլընտրանքային հենարան՝ եվրոպական շուկան, եվրոպական ենթակառուցվածքները և միլիոնավոր մարդկանց համար բաց եվրոպական հնարավորությունները։
Հայաստանը նման իրավիճակում չէ։
 
Մենք չունենք Եվրամիության հետ ընդհանուր սահման, չունենք ԵՄ անդամ որևէ երկրի հետ անմիջական հաղորդակցություն և չունենք այնպիսի տնտեսական ու իրավական հնարավորություններ, որոնք Մոլդովային տրամադրում է Ռումինիայի գործոնը։
 
Ավելին, Հայաստանի տնտեսությունը շարունակում է էականորեն կապված մնալ ռուսական շուկայի և ԵԱՏՄ տնտեսական տարածքի հետ։ Հայաստանի արտահանման զգալի մասը, հազարավոր ձեռնարկությունների գործունեությունը և տասնյակ հազարավոր աշխատատեղեր ուղղակի կամ անուղղակիորեն կապված են այդ տնտեսական համակարգի հետ։
 
Հետևաբար, Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ խզումը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարը Հայաստանի համար տնտեսական անվտանգության, սոցիալական կայունության և նույնիսկ պետական դիմակայունության խնդիր է։
 
Եթե Մոլդովայի համար Ռուսաստանի ազդեցության նվազեցման դեպքում գոյություն ունի ռումինական և եվրոպական այլընտրանք, ապա Հայաստանի պարագայում նման բնական այլընտրանք պարզապես չկա։
Ստեղծվող վակուումը մեծ հավանականությամբ լցվելու է Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական ու քաղաքական ազդեցությամբ։ Եթե Մոլդովայի դեպքում խոսքը եվրոպական ինտեգրման մասին է, ապա Հայաստանի պարագայում նույն գործընթացը կարող է հանգեցնել թուրք-ադրբեջանական ազդեցության կտրուկ խորացման՝ մեր երկրի «վիլայեթացման» հեռանկարով:
 
Կարճ ասած, եթե Ռուսաստանի հետ առճակատումը Մոլդովայի շարքային քաղաքացու կյանքում առանձնապես ոչինչ չի փոխում, ապա Հայաստանի քաղաքացու կյանք փոխվելու է գլխիվայր՝ կյանքի որակի կտրուկ վատթարացմամբ:
 
Հայաստանի ապագան չի կարող կառուցվել այլ երկրների փորձի մեխանիկական կրկնության վրա։ Մեզ անհրաժեշտ է հավասարակշռված և ազգային շահերից բխող քաղաքականություն, որը կերաշխավորի տնտեսական կայունությունը, անվտանգությունը և պետականության ամրապնդումը՝ աշխարհաքաղաքական փորձարկումների և արկածախնդրության փոխարեն:
 
Հայաստանին անհրաժեշտ են լավ և անցնում փոփոխություններ, որը կարող է երաշխավորել ԲՀԿ-ն:
 

Bloomberg․ Քուվեյթի ավիաբազային Իրանի ենթադրյալ հարվածի հետևանքով մի քանի ամերիկացիներ են վիրավորվել Իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» շարժումը բացառում է զինաթափումը ԱՄՆ ճնշման ներքո Մենք զգում էինք ձեր աջակցությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում․ Սպերցյանը դիմել է երկրպագուներին «Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՍպասում ենք արդարության վերականգնմանը. Արագածոտնի թեմ Առաջին դասարանցիների վարքի համար գնահատականներ չեն դրվի. ՌԴ Ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզում Ցրված սկլերոզ․ երիտասարդությունը խլող հիվանդություն Հրդեհ է բռնկվել Երևանի Սոսեի փողոցի տներից մեկում ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին ՌԴ ԶՈՒ-ն պատասխան հարված են հասցրել Ուկրաինայի օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներին ՏԿԵ նախարարը չի բացառել, որ գազը կթանկանա Իլոն Մասկը գտել է կրիպտո միլիարդատիրոջ, որը կղեկավարի մարդկության առաջին առաքելությունը դեպի Մարս Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիԱնցած 30 տարիներին նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային-եկեղեցական արժեքների պահպանության, քրիստոնեական դաստիարակության համար. Գարեգին Երկրորդ Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Մարդու իրավունքների պաշտպանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց «Ռեալը» վերջնագիր է ներկայացրել Վինիսիուսին` նոր պայմանագրի հետ կապված Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի առիթով Ալյասկայի լեռներում Լատվիայից երեք ալպինիստ է զոհվել․ մեկը փրկվել էՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի «Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Գյումրիում24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Եթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՎթար՝ Լոռիում, 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է անտառում, վիրավnրներ կանՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԹրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով