ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։
Բուդապեշտում կայացած եզրափակչում, 11-մետրանոց հարվածաշարում փարիզյան ակումբը հաղթեց Լոնդոնի «Արսենալ»-ին։ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում հաղթում է երկրորդ տարին անընդմեջ։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Լուիս Էնրիկեի թիմը հաղթեց 4:3 հաշվով:
Հանդիպումը մեկնարկեց լոնդոնցիների ակտիվությամբ, ինչն անմիջապես տվեց իր արդյունքը։
6-րդ րոպե. «Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով իր թիմին:
65-րդ րոպե. փարիզյան ակումբին հաջողվեց վերականգնել հավասարությունը երկրորդ խաղակեսում. 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ուսման Դեմբելեն:
Քանի որ հիմնական և լրացուցիչ ժամանակներում նոր գոլեր չգրանցվեցին, հաղթողը որոշվեց ֆուտբոլային վիճակախաղում։ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ ու սառնասիրտ գտնվեցին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները՝ հաղթելով 4:3 հաշվով։
Հետևեք մեզ՝ այստեղ



