Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Պլատֆորմ» փոդքասթի այս թողարկման մեջ քննարկվում է նախընտրական արշավի ընթացքն ու սոցիոլոգիական տվյալների վերլուծությունը։ Հստակեցվում է, որ գործող իշխանության վերարտադրությունը գոյաբանական աղետ է երկրի համար, սակայն խորհրդարանական ընդդիմության էգոիզմն ու ինֆանտիլիզմը միայն նպաստում են այդ վերարտադրությանը։
Թողարկման ընթացքում քննարկվում են հնարավոր քաղաքական սցենարները՝ շեշտելով, որ անկախ ընտրությունների ելքից, Հայաստանին հակացուցված է որևէ ուժի բացարձակ ու անվերահսկելի իշխանությունը, քանի որ այն հանգեցնում է օլիգարխիկ համակարգի ու վախի մթնոլորտի ձևավորմանը, և օրինականության վերացմանը։



