Իսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել Կաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Բոֆորի հերոսական մարտից 44 տարի անց, և «Գալիլեայի խաղաղություն» պատերազմի զոհերի, այդ թվում՝ Բոֆորի մարտում զոհված «Գոլանիի» զինվորների հիշատակի օրը, Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները՝ «Գոլանի» բրիգադի գլխավորությամբ, վերադարձան Բոֆորի գագաթ և այնտեղ կրկին բարձրացրին Իսրայելի ու «Գոլանիի» դրոշները։
Վարչապետ Նեթանյահուի և իմ հանձնարարականով ՑԱԽԱԼ-ն ընդլայնել է մանևրները Լիբանանում, անցել է Լիտանի գետը և գրավել Բոֆորի լեռնաշղթան՝ Գալիլեայի բնակավայրերի պաշտպանության և մեր զորքերի անվտանգության ապահովման համար կարևորագույն ռազմավարական կետերից մեկը։ Այսօր հանվել է գործողության վրա դրված գաղտնիությունը, որը սահմանվել էր թշնամուն տեղեկատվությունից զրկելու նպատակով»,- գրել է Կացը։
Հետևեք մեզ՝ այստեղ



