Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի․ Ալեքսանդր Լուկաշենկո
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս, որպեսզի, Աստված մի արասցե, չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի առաջնորդը նշել է, որ Ուկրաինայում ամեն ինչ սկսվել է ճիշտ նույն կերպ։
«Դուք դա հիշում եք: Որպեսզի նրանք՝ հայերը, ովքեր նոր են դուրս եկել մի պատերազմից, դրա պատճառով չհայտնվեն ծանր իրավիճակում: Պետք չէ շտապել: Պետք է պարզապես մտածել, պետք է իմաստուն մարդ լինել»,- հավելել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի կարծիքով՝ նախքան ԵԱՏՄ-ի կամ Եվրոմիության միջև ընտրություն կատարելը, հայ ժողովուրդը պետք է շատ լրջորեն մտածի։
«Սա միակ բանն է, ինչին ես նրանց կոչ եմ անում: Ժողովուրդը կհայտնի իր կարծիքը՝ մենք կհամաձայնենք դրա հետ»,- հստակեցրել է Լուկաշենկոն։
Հետևեք մեզ՝ այստեղ



