Ինքնաթիռի վթարի պատճառով 100 ուղեւորներ մնացել են Լիսաբոնի օդանավակայանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹռիչքի ժամանակ օդանավի վթարի պատճառով միջազգային չվերթի ավելի քան 100 ուղեւորներ մնացել են Լիսաբոնի օդանավակայանում: Մարդիկ արդեն գրեթե 5 ժամ սպասրահում են:
Լիսաբոն-Մայնի Ֆրանկֆուրտ չվերթն իրականացնող Lufthansa ընկերության Airbus А321-ի անձնակազմն արդեն թռիչքուղու վրա աջ շարժիչում խնդիրներ են հայտնաբերել: Օդաչուն վթարային արգելակում է կատարել: Ոչ ոք չի տուժել: Մասնագետները շարժիչում յուղի արտահոսք են հայտնաբերել, ինչից հետո օդանավի հրամանատարը որոշում է կայացրել հետաձգել չվերթը:
Ըստ Lenta-ի, ուղեւորները փոխադրողի կողմից որեւէ աջակցություն չեն ստացել: Lufthansa-ի ներկայացուցիչները չեն կարողանում հստակ նշել, թե երբ եւ ինչպես կլուծվի խնդիրը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



